28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Խիստ կասկածելի է. ինչ է ուզում Հայրիկյանը /տեսանյութ/

«Ես չեմ կասկածում, որ Հայրիկյանը անկեղծ մղումներ ունի և կփորձի մոբիլիզացնել հասարակությանը, բայց ցավոք այսօր այդ հնարավորությունը չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հացադուլին, ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

Արդեն հայտնել ենք , որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը  նոյեմբերի 20-ից   հացադուլ է սկսել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Հայրիկյանի ակցիան  հանձնաժողովի հակասահմանադրական գործողությունների դեմ է:

ԱԻՄ նախագահը ցանկանում էր կազմակերպել ստորագրահավաք՝ Սահմանադրական փոփոխություններ կազմակերպելու համար և այդ հարցով դիմել է ԿԸՀ: Վերջինս պատասխանել է, որ Հայաստանի «Հանրաքվեի մասին» օրենքը չի նախատեսում քաղաքացիական նախաձեռնություն:

Պապյանը նկատում է, որ առաջին անգամ հացադուլի մասին Հայաստանում խոսվեց 88-ին ու երևույթը ծայրահեղ քայլ էր դիտվում, բայց այսօր արդեն դարձել է սովորական երևույթ:

«Կան մարդիկ, որ 88-ից պայքարել են, բայց այլևս ի վիճակի չեն` ծերացել են և հոգնել»,-մանրամասնեց Արա Պապյանը:

Պապյանը ընդգծում է, որ շատերի հայացքը և հույսը դրամաշնորհներն են:

«Ընդունում եմ պայքարի բոլոր ձևերը, բայց արդյունավետությունը խիստ կասկածելի է»,-եզրափակեց Արա Պապյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ