28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Մի հատ նայիր աչքերիս՝ տեսնենք՝ մեզնից ով է ամբաստանյալ».Միայնակ Գայլը՝ դատավորին/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը:

Դատական նիստի սկզբում Էդվարդ  Գրիգրյանի և Սեդրակ Նազարյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու մասին:

Այդ ընթացքում «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) տեղից հայտարարություն արեց:

Նախագահող դատավորը նախազգուշական սանկցիա կիրառեց նրա նկատմամբ և զգուշացրեց. «Կարգը խախտում եք Խանդոյան»:

«Կարգը խախտում են այս ողորմելիները»,-խոսքը մեղադրող  դատախազներին ուղղեց Արայիկ Խանդոյանը:

Դատավորը կրկին նախազգուշացրեց Արայիկ Խանդոյանին. «Ամբաստանյալ Խանդոյան նորից զգուշացնում եմ, որ խանգարում եք»:

«Մի հատ նայիր աչքերս ու տեսնենք, թե մեզնից ով է ամբաստանյալ»,-դատավորին դիմեց Արայիկ Խանդոյանը:

Դատավորը նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառեց մեկ ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից:

Դատավոր Մեսրոպ Մակյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ Լուսինե Սահակյանի ներկայացրած  միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ