12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սյունիքի մարզպետի հայտարարությունը

Ներկայացնում ենք Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայտարարությունը Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ սյունեցիներ Ինչպես գիտեք, ռեյտինգային ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել եմ Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում: Սյունիքի մարզպետի պաշտոնում իմ՝ շուրջ հինգամսյա պաշտոնավարման ընթացքում արդեն իսկ հասցրել ենք մի շարք բարեփոխումներ իրականացնել, որոնք միտված են մարզում առկա խնդիրների լուծմանն ու բնակչության […]

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի արդյուքները ցույց են տալիս՝  նավթի համաշխարհային գներն աճում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի ապրիլին մատակարարվող ֆյուչերսները աճել են 0.08 տոկոսով՝ հասնելով մեկ բարելը 48.44 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները, որոնք մատակարարվելու են մայիսին, աճել են 0.10 տոկոսով և կազմել […]

Ի՞նչ վիճակում են Ջրառատում վիրավորվածները

Ջրառատ գյուղում վիրավորված երեք քաղաքացիները  տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: «Էրեբունի» ԲԿ Գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ վիրավորների վիճակը կայուն է: «Ջրառատ գյուղից տեղափոխվել է 3 վիրավոր՝ Արայիկ Մելքոնյանը, Մելիք Մելքոնյանը եւ Հակոբ Մելքոնյանը: Նրանցից մեկը ունի հրազենային վնասվածք , մեկը սուր ծակող գործիքով վնասվածք , մեկը՝ կոտրվածք»,հայտնել է ԲԿ Գործադիր […]

Աշխարհի ամենաազդեցիկ մարդը․ CNN-ը` Պուտինի մասին /տեսանյութ/

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը վավերագրական ֆիլմ է ցուցադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին՝ «Աշխարհի ամենաազդեցիկ մարդը» անվանումով։ Ֆիլմի հեղինակները պնդում են, որ Վլադիմիր Պուտինը մեղադրել է Հիլարի Քլինթոնին 2011-ին հեղափոխություն իրականացնելու համար, իբր հենց նա է փորձել ՌԴ-ում ընտրությունների ժամանակ անկարգություններ հրահրել։ Լրագրողները նշել են, որ հաղթանակից հետո Պուտինը չի մոռացել այն կնոջը, «ով փորձում էր իրեն […]

Բախշյանը խափանեց Բիշարյանի դահլիճային հանդիպումը

«Այսօր թյուրիմացություն է եղել, մենք ընդամենը մի փոքր դահլիճային հանդիպում էինք ունենալու, սակայն սխալ ժամանակացույց էր դրված եղել, դրա համար մենք հանդիպման այս ձևը ընտրեցինք։ Իհարկե, եթե իմանայինք, որ հանդիպմանն այս ձևն է լինելու, կարծում եմ այստեղ ասեղ գցելու տեղ չէր լինի»,-այսօր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ բացօթյա հանդիպմանն ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական […]

Սեյրան Օհանյանը՝ Ջրառատի կրակոցների մասին

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր, Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված  հարձակում են գործել  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: Վայոց Ձորի մարզում քարոզարշավ իրականացնող ՕՐՕ դաշինքից Սեյրան Օհանյանը այս մասին տեղեկացել է Վայոց ձորի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ: «Ես հանձնարարել եմ, որպեսզի մեր գործընկերները զբաղվեն դրանով և մինչև վերջ […]

Կպայթի (տեսանյութ)

«Մենք չենք բռնել, թե ումից ինչքան կաշառք է վերցրել, բայց որ նայում ենք նրա եկամուտներին, ունեցավածքին, բոլորովին չի բռնում իրար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը` անդրադառնալով լուրերին, թե Քննչական կոմիտեի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով բավական մեծ ազդեցություն ունի Արագածոտնի մարզում,միջամտում է ընտրական գործընթացին: «Եթե մարդն այդպիսի անցյալ […]

Ինչի վրա է հույսը դրել Վանաձորի քաղաքապետը

«Իրենց հույսն այն է, որ մյուս ուժերը կոալիցիա կկազմեն, ու այդ կոալիցիա կգնա նիստերի: Իսկ մյուս ուժեչը դուք գիտեք որոնք են, թող այդ ուժերը հրապարակային բացառեն կոալիցիան ՀՀԿ-ի հետ, իրենք էլ նման բան չեն ասի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն` անդրադառնալով Վանաձորում շրջանառվող լուրերին, թե ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից […]

Անահիտ Բախշյանը «խանգարեց» «Հայկական վերածնունդ»-ին

«Հրավիրում եմ ԿԸՀ-ի ուշադրությունը Ո՛չ դահլիճն է ցուցակում, ո՛չ՝ թույլատրված ժամն է համապատասխանում ԿԸՀ էջում այն դահլիճների ցուցակն է, որտեղ կուսակցությունները կարող են իրականացնել քարոզարշավ ժամը 6-ից հետո: Այսօր ես տեսել եմ ՀՎԿ կուսակցության տարածած հաղորդագրությունն այն մասին, որ իրենք այսօր՝ մարտի 14-ին, ժամը 16-ին ընտրողների հետ հանդիպում ունեն Երևանի թ.11 Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի դահլիճում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի