28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Այո, եղել են անհաջողություններ. Տարոն Մարգարյան

«Այն ծրագրերը, որ ներկայացվում են Հանրապետական կուսակցության կողմից, ոչ միայն աշխատանքն է, այլ մեր անելիքները: Մենք ունենք կատարած մի շարք ծրագրեր, ունենք հիմքեր, որոնք պիտի շարունակվեն: տեսանելի են թերությունները, որոնցից չպիտի խուսափենք: Այո, եղել են անհաջողություններ: Բայց մենք այն քաղաքական ուժն ենք, որ միշտ ենք պատասխանատվություն կրում»,-այսօր Արաբկիրում նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպման ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Տարոն Մարգարյանը:

Նա նշեց, որ իրենք ուզում են ունենալ փոփոխություններ, առաջընթաց, դրա համար պետք է վստահել փորձառու ու գիտակ թիմին, այն թիմին, որ պատրաստ է և ընդունում է, որ իր սխալների վրա կարող է կառուցել: «Վստահեք կարող թիմին, որը պատրաստ է մեր երկրի զարգացմանը»,-կոչ անելով ընտրել ՀՀԿ-ին` ասաց Տ. Մարգարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ