20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դաշնակները մի անգամ եկե՞լ են ստեղ. վիճաբանություն Արթուր Սարգսյանի սատարման երթի ժամանակ

Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկել է «Հաց բերող» Արթուր Սարգսյան սատարողների հավաքը։ Հիշեցնենք, որ դժբախտաբար, Արթուր Սարգսյանն այսօր մահացել է:

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը պիտի ելույթ ունենար, սակայն հավաքի մասնակիցների թվում հայտնվեցին մարդիկ ՀՅԴ-ի անձրևանոցներով, և նրանք անձրևանոցներ էին բաժանում, քանի որ անձրև էր գալիս, արդյունքում վիճաբանություն եղավ անձրևանոցները բաժանողների և հավաքի մասնակիցների միջև:

«Դաշնակները մի անգամ եկե՞լ են ստեղ: Մի անգամ այստեղ չեն եկել, հիմա եկել՝ զոնտիկ են բաժանում»,- հայտարարեց մասնակից կանանցից մեկը՝ հորդորելով նրանց հեռանալ տարածքից:
Ապա մեկնարկեց երթը պետի Մաշտոցի պողոտա:

Արթուր Սարգսյանին աջակցողները երթով շարժվեցին դեպի Արդարադատության նախարարություն: Նրանք շարժվում են պողոտայի մեկ կողմով՝ փակելով ըստ այդմ ճանապարհային երթևեկության մի կողմը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ