24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հ. Նաղդալյանը կոչ է արել կանանց՝ նոր ուժերով լծվել երկիրը շենացնելու, ավելի անվտանգ և առաջադեմ դարձնելու գործին

Մարտի 16-ին կայացավ ՀՀ վարչապետի «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» 2017 թվականի մրցանակաբաշխության մրցանակների շնորհման հանդիսավոր արարողությունը: Ամենամյա մրցանակաբաշխությունը իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության  աջակցությամբ ՝ ի դեմս «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի:

Կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումները ըստ արժանվույն գնահատման և սատարման գործին մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը,  որը տարիներ շարունակ առաջ է մղել փոքր և միջին բիզնեսում կանանց ներգրավվածության և առաջխաղացման գաղափարը: Այսօր արդեն կան բավական թվով գործարար կանայք , բազմաթիվ ոլորտներից, և՛ Երևանում, և՛ մարզերում, ովքեր շատ ակտիվ ներգրավված են բիզնեսի և արտադրության ոլորտներում,  և արդեն վեցերորդ տարին անցկացվող  մրցանակաբաշխությունը դրա վառ ապացույցն է:

ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության մեջ աչքի ընկած կին գործարարներին՝ ՀՀԿ կանանց խորհրդի անունից ,  ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց  խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը հատուկ մրցանակներ է հանձնել:

« Սկսնակ կին գործարար» անվանակարգին արժանացել է Մելանյա Շահինյանը ՝( Տավուշի մարզ),  մեղրի արտադրության մեջ տարիների փորձառության համար, «Լավագույն կին նորարար» անվանակարգում՝  Ամալյա Գրիգորյանը (Սյունիքի մարզ ) ՝ թոնրի և լավաշի արտադրության ոլորտում զգալի ներդրման համար, «Լավագույն կին գործարար» ՝ Լիդա Սարգսյանը («Լիդա» ֆիրմայի տնօրեն) , «Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգում ՝ Նարինե Դավթյանը (Վայոց Ձորի մարզ )՝ « Օժանդակ կրթություն . Ծիածան» մանկապատանեկան ուսումնական կենտրոնի տնօրեն,  և ուրիշներ:

Շնորհավորելով բոլոր մասնակիցներին՝ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը իր ելույթում նշել է.

« Հայաստանում գործարար կանանց համար այսօր իսկապես տոն է, և արդեն կարող ենք արձանագրել, որ ոչ միայն ունենք բիզնեսում առաջխաղացում ապահոված, իրենց գործունեության մեջ անունը, համբավն ու հեղինակությունը ապահոված գործարար կանայք, այլ նաև ավանդույթներ, լավագույններին ընտրելու ցանկություն՝ նրանց խրախուսելու և մյուսներին օրինակ ծառայեցնելու համար:

Ես շնորհավորում եմ մեր մրցանակակիրներին հենց միայն նրա համար, որ իրենց մեջ ուժ են գտել , որոշում կայացրել , որ այլևս պետք է զբաղվեն այնպիսի գործով, որը կարող է օգտակար լինել թե՛ իրենց ընտանիքի ու գյուղի համար, և թե՛ողջ երկրի համար: Ու թեև, աերոդինամիկայի օրենքները իրականում գոյություն ունեն  , և դրանք ոչ ոք չեն կարող չեղարկել, այնուամենայնիվ, մենք երջանիկ ենք, որովհետև մեր պետության մեջ ունենք այլ օրենքներ, քաղաքականություն, որը վարում է ՀՀ կառավարությունը՝ նպաստելով   յուրաքանչյուրին առավել հեշտությամբ իր նախաձեռնությունը, ինտելեկտը, ներուժը իրացնելու»:

ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավարը համոզված է, որ կանայք և իրենց բիզնեսը այնտեղ են, որտեղ միտքն է , ինտելեկտը, գիտելիքը, երիտասարդ սերնդի նկատմամբ հոգատարությունը, կրթութունն ու ուսուցումը, մենտորությունը, և իհարկե, կանայք այնտեղ են, որտեղ կա լավ որակ, լավ արտադրություն:

Հերմինե Նաղդալյանը իր խոսքում փաստել է, որ սահմանամերձ գյուղերի մեր կանայք իսկապես սահմանապահներ են՝ հենց միայն նրանով, որ ապրում են գյուղում, շարունակում են գործել, պահել իրենց գյուղն ու իրենց ընտանիքը և դեռ հիմնադրել սեփական բիզնեսը:

Տիկին Նաղդալյանը հատուկ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկին, այն ծրագրերի ֆինանսավորման և վարկավորման համար, որոնք իրագործվել են նախկինում, և հույս հայտնել, որ դրանք կլինեն շարունակական և հետագայում ևս ավելի մեծ ծավալներով իսկապես կհասնեն իրենց նպատակին: Հերմինե Նաղդալյանը կին գործարարներին մաղթել է՝ նոր ուժերով լծվել երկիրը շենացնելու , ավելի անվտանգ , առաջադեմ , հուսալի և պաշտպանված դարձնելու գործին:

unnamed (17) unnamed (18) unnamed (19)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ