13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Արթուր Սարգսյանի մահվան պատճառը եղել է սիրտ-անոթային անբավարարությունը

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան պատճառը եղել է սիրտ-անոթային անբավարարությունը: «Արթուր Սարգսյանին վիրահատությունից հետո բերել են  վերակենդանացման բաժանմունք: Գտնվել է արհեստական ապարատային շնչառության տակ, այդպես էլ շնչառությունը չկարգավորվեց, եղավ սրտի կանգ, այդ պատճառով էլ նա մահացել է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ, Սուրեն Մակարյանը:

Քիչ առաջ Արմենիա» ԲԿ-ում մահացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը: Վերջինս կրկին տեղափոխվել  էր հիվանդանոց:

Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերից առաջ նրան վիրահատել են «Արմենիա» բժշկական կենտրոնում: Վիճակը ծանր էր գնահատվում:

Անցած ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սանսա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ․ գնդի տարածքը գրավելու օրերին նա ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տանել գնդի տարածք։

Դեկտեմբերի վերջին, հաշվի առնելով առողջական վիճակը, Սարգսյանին ազատ էին արձակել: Փետրվարի 9-ին, սակայն, նրան Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ դարձյալ կալանավորել էին․ ՀՔԾ-ն կալանքի հիմք էր համարել այն, որ Սարգսյանը փետրվարի 3-ին չէր ներկայացել քննչական մարմին: Կրկին անազատության մեջ հայտնվելու հաջորդ օրվանից նա անժամկետ հացադուլ էր հայտարարել: Մարտի 6-ին Ազգային ժողովի 27 պատգամավորների անձնական երաշխավորությամբ «Հաց բերողը» կրկին ազատ էր արձակվել և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ