11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Աշակերտուհիները «մարտի 8-ի կապակցությամբ» ծեծել են համադասարանցուն /տեսանյութ/

Շոկային միջադեպ է տեղի ունեցել Իրկուտսկում։ Մարտի 8-ի առթիվ երեկույթի ժամանակ հարբած աշակերտուհիները ծեծել են իրենց համադասարանցուն, հայտնում է Интерфакс-ը։

Աղջիկները դաժան ծեծի են ենթարկել տղային, ապա նվաստացրել են նրան ու ստիպել համբուրել իրենց կոշիկները։ Հետո տեղի ունեցածի տեսագրությունը տեղադրել են համացանցում։ 

Տուժած տղայի մայրը դիմել է ոստիկանություն։ Նա ասել է, որ ինքն ու ամուսինը տղային փոքրուց սովորեցրել են, որ աղջիկներին խփել չի կարելի, դրա համար էլ վերջիններն օգտվել են առիթից։ 

 

 

Պարզվել է նաեւ, որ աղջիկներից մեկը ուսուցչուհիներից մեկի դուստրն է։ Իսկ խնդիրը եղել է ավելի վաղ՝ տղան աղջիկներից մեկին դպրոցում հիմար է անվանել, ինչն էլ նրանք չեն մոռացել եւ երեկույթի ժամանակ վրեժ են լուծել։ 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ