24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Պարո´ն վարչապետ, կներեք, դուք իրավունք չունեք չընտրվել»

«Որպես բժիշկ առաջին հերթին իմ ջանքերը պետք է ներդնեմ առողջապահության զարգացման ոլորտում, բայց մենք չենք կարող որևէ մի լավ առողջապահության մասին մտածել, եթե չստեղծենք այն հիմնական պլատֆորման, զարգացող տնտեսությունը, որ հնարավորություն կտա մեզ ներդումներ բերել, բայց մյուս կողմից եթե չունենք կրթված ու առողջ հասարակություն, չենք կարող երազել զարգացած տնտեսության մասին»,-այսօր Արաբկիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանրապետական« կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, բժիշկ, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Արա Բաբլոյանը:

Նա նշեց, որ  իսկապես դժվար ճանապարհ ենք անցել: «Եթե շատերը կարծում են, որ կարելի է մի շարժումով ամեն ինչ փոխել ու առողջապահության ոլորտում էլ ամեն ինչ բարելավել, ապա պիտի հիշենք, թե ինչ ճանապարհ ենք անցել, երբ պատերազմ էր, դեղ չկար, լույս չկար, բայց այս ժամանակահատվածը անցանք պատվով ու առանց էպիդեմիաների»,-նկատեց նա:

Վերջինս շնորհակալություն հայտնեց իր կոլեգաներին, որ նույնիսկ պատշաճ վարձատրություն չստանալով իրենց աշխատանքը ամենայն պատասխանատվությամբ են կատարում:

Արա Բաբլոյանը հայտնեց, որ քիչ առաջ վարչապետի հետ այցելել է հայ-անգլիական խոշոր մի հաստատություն` «Ֆարմատեք» կազմակերպություն, որ արտադրում է բժշկական դեղամիջոցներ, լուծույթներ: «Եվ տեսա, թե ինչպես 5 րոպեի մեջ վարչապետը տվեց առաջարկություններ, որ կբերեն զարգացմանը ամենապակասը 4-5 անգամ:

Ես հետևում եմ  Ձեր բոլոր հանդիպումներին և ուրախ եմ, որ Ձեր դաստիարակությունը թույլ չի տալիս, որ Ձեզ պահեք այնպես, ինչպես շատերը կարող են խոստումներ տալ, և նույնիսկ ընտրակաշառքի մակարդակով լինեն այդ խոստումները, իսկ Դուք ասում եք, կընտրվենք, այդ ժամանակ կտեսնեք: Պարո´ն վարչապետ, կներեք, դուք իրավունք չունեք չընտրվել, այն հնարավորությունը, որ տեսնում ենք Ձեր մեջ, մեր երիտասարդական թիմի մեջ, իրավունք չունենք չստանալ այն քվեն, որ հնարավորություն կտա շարժվել առաջ»,-հայտարարեց Ա. Բաբլոյանը:

Ապա նա խոսեց այն մասին, թե ինչ հաջողություններ կան առողջապահության ոլորտում, որոնցից մեկն էլ սրտի ստենդավորումն է. «Ստենդը դնում ենք այսօր, և մարդը վաղը գնում է աշխատանքի, բա դա ֆանտաստիկա չէ՞:

Շատ բան արել ենք, բայց շատ անելիքներ ունենք: Իհարկե, մենք չենք կարող հասնել արդյունքների, եթե չվերցնենք կոռուպցիան և այլ խնդիրներ, բայց վարչապետի մեջ եմ տեսնում այն պոտենցիալը, որ կկարողանա դա անել»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ