Արցախի Հանրապետության կառավարությունը հրապարակել է հատուկ հաշվեհամարի մուտքերի և ելքերի (ծախսերի)վերաբերյալ ընդհանրական հաշվետվությունը՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ: 2016թ. ապրիլի 4-ից մինչև 2017թ. հունվարի 1-ը 7,903 ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմիցկառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 5,484,130,100 ՀՀ դրամ: Ըստ արժույթի՝փոխանցումները բաշխվել են հետևյալ կերպ՝ 2,519,339,800 ՀՀ դրամ, 5,032,601 ԱՄՆ դոլար, 180,428 եվրո և62,631,827 ՌԴ […]
Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը` ի պատասխան Ադրբեջանի ռազմական գերատեսչության այն պնդմանը, թե հայկական ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հյուսեին Զադենը հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում, հաստատել է, որ գերեվարվածը եղել է զինվորականի համազգեստով, սպառազինված և դիվերսիոն խմբի կազմում: Նա իր Facebook-ի էջում մասնավորապես գրել է. «Երեկ՝ ժամը 23:30-ի սահմաններում, ի պատասխան ԼՂՀ պաշտպանության նախարարության […]
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Ղարաբաղում գերի վերցված Էլնուր Հյուսեին Զադեն երկրի զինվաշ ուժերի շարքում չէ, գրում է ադրբեջանական haqqin.az-ը։ Հայտարարության մեջ ասվում է, որ վերոնշյալ զինծառայողը պարբերաբար խախտել է կարգապահությունը, դասալիք է դարձել ու արդյունքում հեռացվել է զինված ուժերից։ Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին` ժամը 15.00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի […]
ՀՀ ՊՆ համարանիշներով Урал մակնիշի ավտոմեքենան այսօր Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 26 զինծառայող մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Երևանի վարչական շրջաններում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Փողոցների որոշակի հատվածներում մաքրման և ձնահեռացման աշխատանքներին զգալիորեն խոչընդոտում են ճամփեզրերին տևական ժամանակ կայանած մեքենաները: Հաշվի առնելով այս հանգամանքը` աշխատանքներն առավել լիարժեք կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը վարորդներին հորդորում է հնարավորին արագ ազատել նշված ճանապարհահատվածները:
Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Կառավարության նիստից հեռո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր նշանակմանն, ասաց. «Ես ժողովրդի ծառան եմ և պատրաստ եմ ծառայելու»: Արձագանքելով հարցին, թե նախագահ Սարգսյանն է իրեն այս պաշտոնն առաջարկել, թե վարչապետ Կարապետյանը, նա պատասխանեց. «Եվ նախագահի կողմից եմ հրավեր ստացել, և վարչապետի, որովհետև այսքան ժամանակ ծառայել եմ ժողովրդին և վստահություն եմ […]
Տարիներ շարունակ բարձր պաշտոններ զբաղեցրած մարդկանց համար պաշտոնաթողությունից հետոյի համար վերականգնողական-հոգեբանական կենտրոն ստեղծելու կարիք կա մեր երկրում: Օրինակ ինչպես ալկոհոլիկների, նարկոմանների և նման այլ դեպքերում է: Առանց կատակի եմ ասում, գրում է պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 130 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը […]
«Առկա է որակյալ կրթական համակարգի խնդիրը»,-Կառավարության այսօր՝ փետրվարի 2-ին հրավիրված նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը ընդգծեց, որ կա ուսուցիչների վերապատրաստման խնդիր, ինչպես նաև դասագրքերի որակի և ծրագրային խնդիրներ, որոնց մասին բազմիցս բարձրաձայնում են ծնողները: Վարչապետը Կրթության և գիտության նախարարին հանձնարարեց մեկ ամսյա ժամկետում Կրթության ազգային ինստիտուտին հանձնարարել մշակելու ծրագիր, […]