18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հիմա բորենիները կսկսեն, ափսոս էր այս մարդը. ֆեյսբուքյան արձագանքներ

Facebook սոցիալական ցանցում քննարկում են ցավալի լուրը: Հիշեցնենք, որ այսօր մահացել է Հաց բերող Արթուր Սարգսյանը: «Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մահացավ, քանի որ սոցցանցերում ստատուսներ գրելու, ուղիղ եթերներ մտնելու ու օդի մեջ արդարություն պահանջելու փոխարեն իր հնարավորության սահմանում փորձեց իր պատկերացրած արդարությունը վերականգնել՝ սովածին հաց տալով ու անօգնականին օգնելով: Իսկ դուք հանգիստ վերցրեք ընտրակաշառքները, գնացեք […]

Թուրք նախարարը դժգոհ է Գերմանիայում Հայոց ցեղասպանության հուշակոթող կառուցելու որոշումից

Թուրքիայում դժգոհություն է առաջացրել Քյոլնում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթող կառուցելու որոշումը: Թուրքական «A Haber» լրատվական հեռուստաալիքի եթերում հյուրընկալված Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը կարծիք է հայտնել, որ նմանատիպ որոշումները միմյանցից ավելի ու ավելի են հեռացնում հայ և թուրք ժողոցվուրդներին: Նա նշել է, որ թուրքական կողմը ճիշտ չի համարում այս որոշումը, ինչպես […]

«Դուք ինձ դրդում եք խախտել օրենքը»/տեսանյութ/

ՀՀ մշակույթի նախարար, ՀՀԿ ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ամիրյանը   շատ բարձր է գնահատում  ՀՀԿ-ի շանսերը առաջիկա ընտրություններում: «Մեր ծրագրերը շատ իրատեսական են»,- ասում է նախարարը: Արմեն Ամիրյանը հրաժարվեց պատասխանել ընտրություններին վերաբերող հարցերին՝ նշելով, որ դա օրենքի խախտում է. «Դուք ինձ դրդում եք խախտել օրենքը: Այս ժամին քարոզչությամբ չի կարելի զբաղվել»: Մանրամասները՝ տեսանյութում:

Հարկավոր է անցում կատարել պրոֆեսիոնալ բանակին /տեսանյութ/

«Ռուսաստանի պես երկիրը, որ հզոր ռազմական ավանդույթներ ունի, տեսե՛ք, իր զինծառայողների թիվը կրճատեց,  զինծառայության ժամկետն էլ երկու տարուց սարքեց մի տարի, այն Ռուսաստանը,  որ այսօր Սիրիայում ռազմական գործողությունների է մասնակցում: Մարդիկ անցում են կատարում պրոֆեսիոնալ բանակին», – այսօր Քանաքեռ-Զեյթունում՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում՝ ընտրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Վերջինս շեշտեց՝ […]

«Հիմա բոլորն ասում են` պայմանավորված է վերադարձս» (ֆոտո, տեսանյութ)

Գյումրիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջատար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև անցյալին. «Ես ավելի շատ ձայներ եմ ունեցել 2012-ին, բայց կոալիցիա չեմ մտել, որովհետև չէի կարող մեր խոստումները կատարել: 2015-ին տեսանք` ինչ կատարվեց իմ գլուխը, հիմա բոլորն ասում են` պայմանավորված է վերադարձս, խոսացած է, բայց ես չեմ տարել ու չեմ տանի իմ ժողովրդին արյունահեղության, […]

Հանդիպում Պյոտր Սվիտալսկիի հետ

Մարտի 16-ին ԵԼՔ դաշինքի Կենտրոնական գրասենյակում դաշինքի անդամներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը և Արտակ Զեյնալյանը հյուրընկալել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիին և Քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունները վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի ընթացքի և ներքաղաքական իրավիճակի շուրջ։ Դաշինքի […]

Ես ցավն էլ գիտեմ, դարդն էլ. Գ. Ծառուկյան

«Ես ցավն էլ գիտեմ, դարդն էլ, ցանկություն էլ ունեմ` երկիր, օրենք ու համակարգ փոխելու: Այսօր ձեզ ասում եմ` այնպիսի ուժի տվեք ձեր ձայնը, որ ունակ է այս ամենը անել»,-այսօր Գյումրիում նախընտրական հանդիպման ժամանա ասաց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն` ավելացնելով, որ վարկերը պետք է լինեն 2-5 տոկոս: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են […]

«Ժամանակը ցույց կտա»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ Նախագահի խորհրդական Գևորգ Կոստանյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ ժամանակը ցույց կտա՝ ինքը կլինի  գործադիրում, թե օրենսդիրում: «Անկախ նրանից, թե ինչ պաշտոն եմ զբաղեցրել, որտեղ էլ գործունեություն եմ իրականացրել, բացառապես սահմանափակվել եմ մասնագիտական հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելով»,- ասաց Կոստանյանը: Լրագրողների հարցին՝  Կոստանյանը լինի անցողիկ հորիզոնականում, պատրա՞ստ է […]

«Թող սովից սատկեն երեխաներդ». կառավարության մոտ /տեսանյութ/

Հաշմանդամ ազատամարտիկ Գագիկ Հարությունյանի 16 հոգանոց ընտանիքը սպառնում է կառավարության դիմաց նստացույց սկսել, եթե կառավարությունը չվերականգնի իր հասանելիք ֆինանսական աջակցությունը: «Երեխեքիս նստացնելու եմ ստեղ ու էս ցրտին թող սառեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկը: Նա  նշեց, որ մինչեւ հունվար 250 հազար դրամ աջակցություն են ստացել պաշտպանության նախարարությունից, սակայն հունվարից հետո դադարեցրել են վճարել գումարը: «Նախկին […]

Պետք է հստակ կատարենք` պահպանելով ժամանակացույցը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին:  Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ջրամատակարարման համակարգում նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Մալիկա Գենդուրին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ սերտ համագործակցության համար և ավելացրել, որ պարբերաբար աշխատում են ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ՝ ներդրումային ծրագրերի իրականացման, մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված