Ռոզա Ծառուկյանին տեղափոխել են հիվանդանոց

ԲՀ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը երեկ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Հիվանդանոցից Henaran.am-ին փոխանցեցին, որ տիկին Ծառուկյանը լուրջ առողջական խնդիրներ չունի և ուղղակի պրոֆիլակտիկ ստուգման համար է գտնվում բժշկական կենտրոնում: Ավելի վաղ լրատվամիջոցներում լուր կար, որ նա գտնվել է կարդիոլոգիայի բաժանմունքի «բոքսում»: Հավելենք, որ Ռոզա Ծառուկյանը վերջերս էր մեկնել Երուսաղեմ ուխտագնացության: