25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ կստացվի նոր ընտրակարգով

Նոր Ընտրական օրենսգիրքն առաջին լուրջ քփորձույթունը կանցնի այս ընտրություններին, քանի որ բոլորովին նոր ընթացակարգով են կազմակերպվելու այս ընտրությունները: Փորձագիտական շրջանակները նշում են, որ առաջին հայացքից նոր ընտրակարգը բավականին բարդություններ ունի, բայց իրականում նոր ընտրական օրենսգիրքն իրական մրցակցություն է ստեղծում:

Ըստ նույն շրջանակների` ռեյտինգային ընտրակարգը բավական մեծ հնարավորություններ է ստեղծում հատկապես նորաստեղծ փոքր կուսակցությունների համար։ Խնդիրները, ինչպես եւ սպասվում էր առաջացան ավելի խոշոր կուսակցությունների դեպքում, որտեղ թեկնածուները հեղինակություն են վայելում իրենց ընտրատարածքներում եւ ստացվում է, որ միեւնույն կուսակցության թեկնածուները դե ֆակտո պայքարի մեջ են մտնում միմյանց դեմ:

Նախկինում, եթե մեծամասնական թեկնածուները սովոր էին կամ հաղթանակ, կա՛մ պարտություն բանաձևին, այսինքն հաղթում էր մեկը, այսօր դա չկա։ Միաժամանակ մի կուսակցությունից տեսականորեն կարող է հաղթել մի քանի թեկնածու: 

Նախկինում կուսակցությունները ստանում էին ինչ-որ քանակի ձայներ, և համամասնորեն ստանում էին մանդատներ: Կուսակցությունը ընտրություններից առաջ մշակում էր ցուցակ, որը փոփոխման ենթական չէր, և որոշվում էր, թե քանի հոգի պետք է անցնի, ենթադրենք որոշվում էր 20 հոգի, ցուցակի առաջին 20 հոգին անցնում էին: Սա կոչվում էր փակ ցուցակ: 

Այժմ երկու տեսակի ցուցակներ են լինելու՝ փակ և բաց… Մանդատների կեսը հասնում է փակ ցուցակին, ինչպես նախկինում էր, մյուս կեսը տրվելու է ռեյտինգային ընտրակարգով առավելագույն ձայներ ստացած թեկնածուներին: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ