01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Կտենաս՝ ժամը ութից հետո քեզ ինչ եմ անելու». վստահված անձին սպառնացել են

Քիչ առաջ     Henaran.am-ի  թղթակցի հեը  զրույցում «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը  նշեց՝ այսօր արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ: Այնուհետև նա ահազանգեց՝ Մեսրոպ Մաշտոցի համալսարանում տեղակայված 9/31 ընտրատեղամասում  ՀՀԿ-ի վստահված անձը սպառնացել է «Ելք»-ի վստահված անձին՝ ասելով. «Կտենաս՝  ժամը ութից հետո քեզ ինչ եմ անելու»: Դեպքի մասին Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է համապատասխան մարմիններին:

20 000-անոց է նետել քվեատուփի մեջ

«Թիվ 1 ընտրատարածքի 2/22 տեղամասից մեր՝ Ազատ Դեմոկրատների ներկայացուցիչը հայտնում է, որ ընտրողներից մեկը 20.000 դրամանոց է դրել ծրարի մեջ / հավանաբար վերցված ընտրակաշառքը/ և այն նետել է տուփի մեջ՝ հայտարարելով, որ ազգը չի վաճառվում։ Երեկոյան քվեատուփը բացելուց հետո, հետաքրքիր է՞ ինչ են անելու այդ ծրարի ու փողի հետ….»,- գրել է Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան […]

Մասսայական ձերբակալություններ /ֆոտո, տեսանյութ/

Մոսկվայի կենտրոնում մասսայական ձերբակալություններ են տեղի ունեցել։ Ոստիկանները ավելի քան 40 հոգու են ձերբակալել՝ չթույլատրված ակցիա անցկացնելու փորձի համար։ Ականատեսները պատմել են, որ ձերբակալվածներից ոմանք ծեծի են ենթարկվել։ Մոսկվայի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում՝ Մանեժնայա հրապարակում, պատնեշներ է տեղադրել` կապված չթույլատրված ակցիա կազմակերպելու մասին սոցկայքերում հաղորդագրությունների հետ: Կենտրոնում են նաեւ ՕՄՕՆ-ի եւ Ռոսգվարդիայի մարտիկները: Ականատեսները դեպքի վայրից տեսանյութեր ու լուսանկարներ […]

Աղոթքը կանխում է հիվանդությունների առաջացումը. գիտնականներ

Գիտնականների ավելի քան 1500 հեղինակավոր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ հավատացյալներն ունեն ավելի լավ էմոցիոնալ և ֆիզիկական վիճակ, քան անհավատ մարդիկ, գրում է bognews.org-ը: «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղոթքը ոչ միայն կանխում է հիվանդությունների առաջացումը, այլև հիվանդանալու դեպքում օգնում է արագ ապաքինվել և լավացնում է ինքնազգացողությունը»,- ասել է Դյուկի համալսարանի  բժշկական գիտությունների դոկտոր Հարոլդ […]

Արտակարգ տեսարան ընտրատեղամասի մուտքի մոտ

Ընտրական լարված օրվա ֆոնին Henaran.am-ի թղթակիցը «արտառոց» տեսարանի է ականատես եղել: Մալիշկա գյուղի կանայք ընտրություն կատարելուց հետո գրկախառնվել են ո՞վ իմանա, գուցե շնորհավորելու միմյանց ընտրությունը:  Լուսանկարը` Նարեկ Բաբայանի: 

Համազգային ցավի օր պետք է հռչակվեր. զոհվածի մոր ցասումը /տեսանյութ/

«Թող մեկ շաբաթ հետո անեին ընտրությունները, որովհետև սա  պետք է հռչակվեր համազգային ցավի օր: Զոհվածների ծնողներին հետո ի՞նչ պատասխան են տալու»,-այսօր՝ ապրիլի 2-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում, Henaran.am-ի թղթակցի հետ  զրույցում,  ասաց  20 տարի առաջ Մատաղիսում զոհված՝ Գոռ Օհանջանյանի մայրը Սոնա Փաշինյան: Սոնա Փաշինյանը, ով նաև ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի ազգականն է նշեց, որ պատերազմը […]

Հետընտրական զարգացումների համար հիմք չեմ տեսնում. Շարմազանով (տեսանյութ)

«Չգիտեմ ինչ է կատարվում պարոն Բարսեղյանի հետ, ինքը շփոթել էր նույնիսկ իր տան հասցեն, հորդորում եմ լուրջ չվերաբերվել»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի հայտարարությանը խախտման մասին, ինչը հետո վերջինիս կողմից հերքվեց պատճառաբանությամբ, թե շփոթել է:  Իշխող ՀՀԿ-ի մամլո խոսնակի խոսքով` ՀՀԿ-ն ամենաշահագրգռվածն է, որ ընտրություններն ընթանան […]

Պաշտպանության նախարարությունից հայտարարում են

ՀՀ ԱԺ 2017թ. ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի տեղեկատվական կենտրոնը ահազանգ է տարածել թիվ 14/20 ընտրական տեղամասում զինվորականների ուղղորդված քվեարկության վերաբերյալ: Մեկ այլ դաշինքի վստահված անձինք էլ թիվ 34/38 ընտրատեղամասում արձանագրել են «զինծառայողների շարունակական կուտակումներ»: ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում են ՀՀ ԱԺ 2017թ. ընտրություններին, և ընտրություններին զինծառայողների մասնակցությունն ապահովելու համար […]

Մենք լավ ապագա ունենք. գեներալ Մանվել /տեսանյութ/

Այսօր 14/10 ընտրատեղամասում  գեներալ Մանվել Գրիգորյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը:  «Ես ակնկալիքներ չունեմ. ես հավատ ունեմ՝ դեպի մեր ժողովուրդը, անկախությունը, պետությունը, պետականությունը: Անկախ նրանից՝ ինչ բացթողումներ կան, ամեն դեպքում, կարող եմ ասել՝ մենք լավ ապագա, մտավորականներ ու լավ երիտասարդներ ունենք», – նշեց գեներալը: https://www.youtube.com/watch?v=mBWpB0QFT8Y

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի