07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ժամադրություն քաղաքական սեռափոխության ենթարկված էակներին` մայրուղու վրա. թեժ կրքեր

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանի ու «Ելք» դաշինքի թեկնածու, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեռակա բանավեճը վառ երանգներ է ստանում: Նախ այսօր ասուլիսի ժամանակ Ա. Աշոտյանն ասել էր, թե կոչ կաներ Փաշինյանին ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնց  երեկ քաղաքական «պոռնիկ» է անվանել: Խոսքը հայտնի ձայնագրություններին մասնակիցն տնօրենների մասին է: Ն. Փաշինյանն էլ […]

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թ. մարտի 30-ից Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Նշված չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ և այսուհետ խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:    

Լսեք, ի՞նչ կապ ունի Հայաստանը. Լուկաշենկոն` ԼՂ կարգավորումից, Լապշինից

Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, հայտնում է БЕЛТА-ն։ «Կան սուր հարցեր թե հայերի, թե բելառուսների համար։ Օրինակ, Լեռնային Ղարաբաղը։ Ձեզ ուղիղ կասեմ` դա մեր հարցը չէ, իմ հարցը չէ։ Մենք այնտեղ անելիք չունենք։ Կան հակամարտող […]

Ես ուղղակի փշաքաղվել եմ. Գագիկ Ծառուկյան

«Ես դեռ չեմ հասցրել դիմել իմ գործընկերներին, բայց արդեն ինձ ասել են, որ եթե հաղթենք  ապրիլի 2-ի ընտրություններում, գալու են Հայաստան եւ 15 մլրդ դոլարի ներդրում են անելու մեր երկրում», – այսօր  Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած՝ «Ծառուկյան» դաշինքի ամփոփիչ հանդիպման ընթացքում  հայտարարեց դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Ես ուղղակի փշաքաղվել եմ: Ես չեմ դիմել իմ գործընկերներին, […]

«Մենք չենք քարոզել ներքին թշնամանք և ներքին ատելություն»

«Ծառուկյան» դաշինքը տանելու է համոզիչ հաղթանակ», – այսօր Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում «Ծառուկյան» դաշինքի ամփոփիչ հանդիպման ընթացքում  այսպիսի տեսակետ հայտնեց դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը: «Ծառուկյան դաշինքն իր քարոզչությունը կառուցել է պարզ, հասկանալի, թափանցիկ և հասցեական: Այո, հասցեական. հասցեատերը ժողովուրդն է, որի հետ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է 5 տասնյակ մեծ ու […]

Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու ասել, որ ԱՄՆ-ն պետք է բարձրացնի իր ձայնը եւ պարզ խոսի Հայոց ցեղասպանության փաստերի մասին, դատապարտի մարդկության դեմ իրագործված հանցագործությունները: Նա կոչ է արել գործընկերներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ կողմ քվեարկել համապատասխան բանաձեւի նախագծին։ «Ավելի քան մեկ դար առաջ մեկ եւ կես միլիոն հայեր […]

Դեռևս չի հայտարարվում Տեր-Պետրոսյանի մասնակցության մասին

Վաղը ժամը 18:00-ին Ազատության հրապարակից մեկնարկելու է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խաղաղության երթը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դաշինքի անդամ Արման Մուսինյանը: Հարցին, թե առաջին նախագահ ու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի երթին, նա պատասխանեց. «Այս պահին վերջնական բան չեմ կարող ասել` կմասնակցի նախագահը, թե ոչ»: Իսկ հարցին, թե կմասնակցի Հայ ազգային կոնգրեսը Երևանի ավագանու […]

Առեղծվածային ողբերգություն Նոր Հաճնում

Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի թիվ 4 դպրոցի մոտ գտնվող ճանապարհին, Honda մակնիշի 10 DO 500 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են […]

«Չեմ ուզում, որ ապրիլի երեքին նորից ասենք՝ էս երկիրը երկիր չի»

Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՎԿ ներկայացուցիչները՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ հանդիպեցին աջափնյակցիների հետ: «Ես իմ բոլոր հանդիպումներին գնում եմ իմ մեքենայով, իմ հետևից ավտոբուսներ չեն գալիս, մենքենաներ չեն գալիս: Բոլոր տեղերում կարողացել ենք ձևավորել ամուր ու մրցունակ թիմ, ովքեր մեր կողքին են, պայքարում են, քանի որ մեր երկրի վիճակն, իսկապես,  ոչ մեկին չի գոհացնում: Մեր երկիրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի