Արագածոտնում մայրը պատշգամբում հայտնաբերել է 16-ամյա տղայի կախված դին
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել Թալինի բժշկական կենտրոնի հերթապահ խմբից, որ կանչով մեկնել են Շղարշիկ գյուղ, որտեղից անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է նույն գյուղի բնակիչ, 16-ամյա Մ. Գ.-ն, գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ է մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ երեխան իրենց տան պատշգամբում կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային հայտնաբերել է մայրը, ում աղմուկի վրա այդ պահին նրանց տան մոտով անցնելիս է եղել գյուղապետի որդին: Վերջինը կարողացել է կտրել այն պարանը, որով երեխան կախվել է ու նրան տեղափոխել են շտապօգնության մեքենա, սակայն, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում