Եթե ընտրություններից ինչ-որ բան կախված լիներ
Եթե ընտրություններից ինչ-որ բան կախված լիներ, մեզ թույլ չէին տա մասնակցել դրանց։ Մարկ Տվեն
Եթե ընտրություններից ինչ-որ բան կախված լիներ, մեզ թույլ չէին տա մասնակցել դրանց։ Մարկ Տվեն
Ադամ Սահակյանի եղբոր՝ 8-ամյա Սամվել Ալեքսանյանի հեղինակած բանաստեղծությունը՝ նվիրված Հերոս Ադամի հիշատակին: Խաղաղ երկինքն է պղտորվել, Եւ հավաքվել են դաժան ամպեր Արդյո՞ք երկիր իմ Նաիրյան, Դու պատրա՞ստ ես սուր մաքառման: Գիտեմ կգան օրեր բարի Եւ կհաղթի սուրը հայի Խաղաղություն հայոց երկրին Եւ աշխարհի մանուկներին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 9/31 ընտրատեղամասում արձանագրվել է միջադեպ. ՀՀԿ-ի վստահված անձը սպառնացել է «ԵԼՔ»-ի վստահված անձին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Գոհար Կարապետյանը` ընդգծլով, թե ՀՀԿ-ական վստահված անձը ոչ միայն սպառնացել է «ԵԼՔ»-ի վստահված անձին, այլեւ դրսում կուտակումներ է ստեղծել` փորձելով ուղղորդել քաղաքացիներին ընտրություն կատարելու հարցում: Ընդգծենք, որ հանձնաժողովի […]
02.04.2017թ. ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1317 հրապարակում: Դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում են քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական, քվեարկության սենյակների կահավորման, սարքավորումների գործարկման, տեղամասերում հերթերի առաջացման, քվեախցիկների տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ խնդիրներին, որոնք իրենց բովանդակությամբ արդեն իսկ առերևույթ ընտրական […]
Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50.93 տոկոսը: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը: «Ժամը 17:00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 317 հազար 936 քաղաքացի»,- հայտնեց Սմբատյանը: Թիվ 1 ընտրատարածքում քվեարկելու […]
www.hayeli.am կայքում հրապարակվել է հոդված, համաձայն որի՝ ռուսաստանցի դիտորդ Ռոման Ուդոտը թիվ 5/2 ընտրատեղամասում նկատել է, թե ինչպես են ոստիկաններն ուղղորդում ընտրողների մի խումբ, որոնք ընտրության են եկել ժամանակավոր գրանցման փաստաթղթերով: Ըստ դիտորդի՝ փաստաթղթերը պաշտպանված չեն և ցանկության դեպքում այդ մարդիկ կարող են քվեարկել անսահմանափակ անգամ: Ռոման Ուդոտը նաև նշում է, որ այդ ընտրատեղամասում ռեյտինգային […]
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարվելու վերաբերյալ ահազանգի հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում այսօր նյութեր են ստացվել թիվ 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու մասին: Ըստ ահազանգի՝ ժամը 09:30-ին, […]
ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների մասնակցության նախնական տվյալները ժամը 17:00-ի դրությամբ : Ըստ այդմ` նշված ժամի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներ 50,3 տոկոսը: Ծանոթացեք մանրամասն տվյալներին ստորեւ: Հիշեցնենք, Հայաստանն այսօր ընտրում է Ազգային ժողով:
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 17-ի դրությամբ , ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 84 հաղորդում, որոնցից 9-ը ուղարկվել է նախաքննության, 23-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 52-ը՝ ստուգման փուլում: Հաղորդումներից 28-ը՝ Երևանում, 7-ը՝ Կոտայքի. 9-ը՝ Լոռու, 7-ը՝ Շիրակի, 2-ը՝ Արմավիրի, 11-ը՝ Տավուշի, 10-ը՝ Արարատի, 1-ը՝ Սյունիքի, 4-ը՝ Գեղարքունիքի, 5-ը՝ Վայոց ձորի մարզերում:
Հետեւելով քվեարկության ընթացքին, Կոնգրես-ՀԺԿ դաշինքն արձանագրում է հետեւյալ ընտրախախտումները. Ընտրական տեղամասերի կահավորումը շատ դեպքերում չի համապատասխանում օրենքի պահանջներին, ինչը չի ապահովում ընտրության գաղտնիությունը։ Օրենքով նախատեսված՝ ընտրական տեղամասերից համացանցով հեռարձակումը չի գործել առավոտյան ժամը 7-ից մինչեւ ժամը 13-ը։ Հենց այդ՝ հեռարձակման բացակայության ժամերին, հակառակ օրենքի պահանջների, տեղամասերում եղել են համատարած կուտակումներ։ Համատարած են նաեւ քվեարկության գաղտնիության […]




























