06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Մենք իրավունք չունենք հուսախաբ անելու ՀՀ քաղաքացիներին»

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը։ Նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազաովը շեշտեց՝ ընտրությունները կազմակերպված էին դրական, բայց, բնականաբար, ոչ իդեալական։

«Թերություններ, իհարկե, եղել են, բայց մենք պետք է շտկենք դրանք։ ՀՀԿ-ն պատրաստ է գնալու անշեղորեն ժողովրդավարության զարգացման ճանապարհով», – նշեց Շարմազանովը։

Վերջինս ընդգծեց՝ ՀՀԿ-ն կարողացավ ճիշտ քարոզչության արդյունքում բաց, հրապարակային, ինքնաքննադատական գործունեության ընթացքում անկեղծ լինել ու համախմբված:

«Մենք ունենք ամենամրցունակ թիմը,մենք ունենք գաղափարախոսություն, մենք չվախեցանք ընտրությունների ընթացքում խոսել մեր բացթողումներից, մենք անելու ենք ամեն հնարավորը, որ կարողանանք հանրային կյանքի բոլոր ոլորտներում հասնել հաջողության», – նշեց ՀՀԿ խոսնակը:

Էդուարդ Շարմազանովը նշեց՝ ՀՀԿ-ի  խնդիրը եղել է այն, որ ընտրությունների արդյունքների նկատմամբ ՀՀ քաղաքացու վստահությունը լինի հսկա։

Էդուարդ Շարմազանովի խոսքով`ՀՀԿ-ն ամենամեծ շանսերը ունի ձևավորելու ապագա կառավարություն: «Մենք տեսանք, որ ընտրողը մեզ այդ շանսը տվեց ու մենք իրավունք չունենք հուսախաբ անելու ՀՀ քաղաքացիներին»,-նշեց ՀՀԿ խոսնակը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ