25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առանց դժգոհությունների ընտրություններ չեն լինում. ռուս վերլուծաբան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է, որ չնայած ընտրախախտումներ եղել են, սակայն դրանց վերաբերյալ փաստեր, ապացույցներ, ինչպես միշտ, չկան: «Եղել են մի քանի խախտումներ, տեխնիկական բնույթի, որոնք ուսումնասիրելուց հետո հերքվում էին հիմնականում:

Քանի որ նոր ընտրակարգ էր, շատ տեղերում տեխնիկական սարքերը չէին աշխատում, տեսանկարահանման սարքերի հետ խնդիր եղավ, բայց այս խնդիրներըը, կարծում եմ, ժամանակի ընթացքում կլուծվեն»,-այսօր քննարկման ժամանակ ասաց նա:

Վիգեն Հակոբյանն ասաց, որ մի շարք հրապարակումներ ու հայտարարություններ եղեն ադմինստրատիվ ռեսուրսի կիրառման վերաբերյալ և կաշառքի դեպքերի, սակայն դրանք դժվար են ապացուցվում և միշտ մնում են քաղաքական հայտարարությունների տիրույթում:

Տեսակամուրջով միացած Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովն էլ, ով բավական շատ երկրներում է ընտրությունների հետևել, նկատեց, որ ընտրություններ առանց նման դժգոհությունների չեն լինում: «Միշտ կա ադմինիստրատիվ ռեսուրս կիրառելու ցանկություն, կան խախտումներ, որոնք ազդում են, և նրանք, որ չեն ազդում, իսկ Հայաստանից ստացած տեղեկությունները, տարբեր դիտորդների հետ եմ զրուցել այսօր, ցույց են տալիս, որ խոշոր խախտումներ, որոնք կազդեին ընտրությունների արդյունքների վրա, չեն եղել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ