25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵԱՏՄ-ում առկա պոտենցիալն ավելի մեծ է, քան կարծում ենք․ վարչապետի հարցազրույցը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել «Իզվեստիա»-ին, որի ժամանակ նշել է, որ Հայաստանը հավակնում է կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության, ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրած երկրների, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև:

Նա խոսել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին ու նշել, որ դեռ ամբողջությամբ չի օգտագործվում այն պոտենցիալը, որ առաջարկում է ԵԱՏՄ-ն։

«Ես վստահ եմ, որ մենք դեռ ամբողջությամբ չենք օգտագործում այն պոտենցիալը, որ առաջարկում է ԵԱՏՄ-ն, և Հայաստանը մտադիր է այդ ուղղությամբ շարունակել արդյունավետ աշխատանքը: Հայաստանը նաև հավակնում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի ակումբի և այլ տնտեսական դաշինքների, օրինակ՝ Եվրամիության անդամների,ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրած երկրների, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև: Մենք հասկանում ենք, որ որքան հեռու են ձգվում ԵԱՏՄ-ի հնարավորությունները և առավելությունները, այնքան ավելի լավ և՛ Հայաստանի, և՛ միավորման այլ երկրների համար»,- ասել է նա։

Վարչապետը նշել է, որ մտնելով ԵԱՏՄ՝ Հայաստանը դարձել է 183 միլիոն բնակչություն ունեցող շուկայի՝ «ակումբի» անդամ, որը «մեզ է հասկանալի, որին հասկանալի ենք մենք»:

«ԵԱՏՄ-ի տրամաբանությունը բացարձակ պրագմատիկ է, երկրները դառնում են հնգյակ, որը միավորում է հսկայական շուկան: Հայաստանն ունի բոլոր հնարավորություններն այնտեղ հաջողություն ունենալու համար։ Այստեղ առկա պոտենցիալը շատ ավելի մեծ է, քան մենք կարծում ենք: Միությանն անդամակցությունը Հայաստանի համար ստեղծում է հնարավորություններ: Մեր պ ատրաստի արտադրանքի մեծ մասը մենք արտահանում ենք ԵԱՏՄ-ի շուկաներ, ինչի առնչությամբ հարկավոր է նշել, որ վիճակագրական տվյալներով, նախորդ տարվա ցուցանիշների համեմատ, միությանն անդամակցելուց հետո Հայաստանում ՀՆԱ-ն աճ է գրանցել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով Եվրամիությանը՝ նա նշել է, որ  ԵՄ-ն Հայաստանում ամենախոշոր դոնորներից և ներդրողներից մեկն է։

«Խորացնելով գործընկերությունը ԵԱՏՄ-ի երկրների հետ՝ մենք չենք դադարեցնում համագործակցությունը ԵՄ-ի հետ: Մենք չունենք համագործակցության, ներդրումների և Եվրամիության հետ երկխոսության վերաբերյալ սահմանափակումներ: Այս պահին մենք վարում ենք բաց և թափանցիկ երկխոսություն եվրոպացի գործընկերների հետ: Մենք տեսնում ենք մեզ որպես այդ երկու շուկաներն իրար մոտեցնող, այլ ոչ բաժանող երկիր»,- ասել է Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ