20:00-ի դրությամբ ուսումնասիրվել է 1594 հաղորդում
02.04.2017թ. ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1594 հրապարակում: Դրանց ճնշող մեծամասնությունը՝ 1340-ը իրենց բովանդակությամբ իսկ չեն պարունակել առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ, այդպիսիք վերաբերել են քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական, քվեարկության սենյակների կահավորման, սարքավորումների գործարկման, տեղամասերում հերթերի առաջացման, քվեախցիկների տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը […]





































