21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ն փող կտա Նիկոլի, Զարուհու համար

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ասում է, որ եթե «Ելքն» ու «Երկիր ծիրանին» միասին մասնակցեին Երևանի ավագանու ընտրություններին, ապա ՀՀԿ-ը  ստիպված պիտի լիներ 3-րդ ուժ բերել, որ մասնակցեր, քանի որ ընտրություններին գոնե 3 ուժ պիտի մասնակցի: Այս մասին նա նշեց պատասխանելով Henaran.am-ի հարցին:

«Անկախ նրանից կմիավորվեն, չեն միավորվի, իրենք կստանան այնքան ձայն, որքան ՀՀԿ-ը կորոշի, 25 տոկոս այսպես, թե այնպես ստանալու են, եթե միավորվեին, ստիպված կլինեին այլ կուսակցության էլ ձայներ տալ, անիմաստ էր նրանց միավորվելը»,-նշեց փորձագետը: 

Հարցին, թե ում կգնա  ԲՀԿ էլեկտրոատի քվեն Երևանի ավագանու ընտրություններիում, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի կողմից մոբիլիզացված ընտրազանգվածի ձայները դժվար թե գնան ընդդիմությանը, այլ ՀՀԿ-ն ավելի շատ ձայներ ունի մոբիլիզացնելու, այս տեսանկյունից ընդդիմությունը պիտի փորձի ոչ թե ԲՀԿ-ի էլեկտորատը մոբիլիզացնել, այլ այն, որ տանը նստած է»:

Արմեն Բադալյանն էլ հավելեց, որ այս անգամ էլ իշխող կուսակցությունը գումարներ կբաժանի, այս անգամ նույնիսկ ավելի քիչ գումար են տալու՝ 5000 դրամ, սակայն ընտրակաշառքը բաժանվելու է, որպեսզի մարդիկ գնան ընտրության, քանի որ ՀՀԿ-ն արդեն ունի իր ձայները:

«ՀՀԿ-ն ունի իր համար քվեարկողների ձայները: ՀՀԿ-ն կարող է նույնիսկ գումար տալ, ասել՝ ում ուզում ես, գնա, քվեարկի, նույնիսկ կարող է տալ, ասել՝  «Ելքին» քվեարկի, «Երկիր ծիրանիին», միայն թե մասնակցության պետք եղած տոկոսը գնա, էնքան որ գնա, քվեարկի»,-եզրափակեց նա:

Armen-Badalyan-1 (1)

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ