10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ծառուկյանը լուրջ խնդրի առջեւ է կանգնած. Ժամանակ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյանե խմբակցությունը։ Նա ոչ ոքի չի վստահում խմբակցության ղեկավարի պաշտոնը: Այստեղ, սակայն, լուրջ խնդիր է առաջ գալիս կապված Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հետ: Հայտնի է, որ նա այս տարիների ընթացքում պատգամավոր եղած ժամանակ գրեթե չի այցելել Ազգային ժողով: Սակայն խմբակցության ղեկավարը չի կարող առհասարակ չայցելել ԱԺ նիստերին, չներկայացնել […]

Մավրն արեց իր գործը, Մավրը կհեռանա. Ժամանակ

Թերթին հասած տեղեկություններով՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միայն 2018-ին կկարողանա նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնում։ Նրա նշանակումը կախված է 2018թ․աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի երկրների 17-րդ գագաթնաժողովից: Դրանից հետո պաշտոնից կհեռանա այս աննախադեպ միջոցառման հեղինակը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրան այդ պաշտոնում կփոխարինի Վիգեն Սարգսյանը:  Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Էյնշտեյնի խորհուրդը` ինչպես անել, որ երեխաները խելացի մեծանան

Մի անգամ Ալբերտ Էյնշտեյնին հարցրեցին, թե ինչպե՞ս անել, որ մեր երեխաները խելացի մեծանան: Նրա պատասխանը միաժամանակ և պարզ էր, և իմաստուն: – Եթե ուզում եք, որ ձեր երեխաները խելացի մեծանան,- ասաց նա,- նրանց համար ընթերցեք կախարդական հեքիաթներ: Իսկ եթե ուզում եք, որ նրանք էլ ավելի խելացի լինեն, ավելի շատ հեքիաթներ կարդացեք: ՆԻԼ ԳԵՅՄԱՆ

Երջանկության չափանիշը դժբախտությունն է

Միայն այն ժամանակ, երբ գալիս է դժբախտությունը, սկսում ես հասկանալ, թե որքան թանկ են մեզ համար այն բոլոր մանրուքները, որոնցից ձևավորվում է ամենօրյա կյանքը: Առավոտյան անշտապ արթնացումը, արևի շողը, որ շոյում է այտը, հավատարիմ ընկերը, որ հանդիպելիս ժպտում է… Միայն դժբախտությունն է հանդիսանում երջանկության չափանիշը: Լյուկ Բեսոն

Կրթված լկտիներ, կաշառակերներ … վերջը ինչ է լինելու

Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է. բարի խոհեմություն է ամենքի համար, որ անում են այն, նրա օրհնությունը մնում է հավիտյան: Սաղմոս 111.10 Հրաշալի խոսքեր են գրված. «…նրա օրհնությունը մնում է հավիտյան»: Բայց եկեք սկզբից կարդանք. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է…»: Իմաստությունը ամենակարևոր հատկանիշներից է մարդու համար: Ես բազմիցս նշել եմ, որ իմաստությունն ու գիտությունը տարբեր հասկացություններ […]

Հնարավո՞ր է ապրել առանց վախի

Հնարավո՞ր է ապրել վախից ազատ այս վտանգավոր ու անկանխատեսելի աշխարհում։ Իհարկե հնարավոր է։ Քանի որ պաշտպանությունը Աստծո ամուր գիրկն է։ Բայց այդ գիրկը ոչ բոլորին է առաջարկվում։ Այդ գիրկը նրանց համար է, ովքեր կան Աստծո մեջ։ Լինել նշանակում է ՝ ապրել, լինել ու մնալ այնտեղ։  Որպեսզի միշտ լինեք Բարձրյալի հովանու ներքո, պետք է միշտ կապի […]

«Սամալյոտի պոչի Գյումրին ու Մհեր Մկրտչյանը դզեցին». վարչապետը հասավ ուզածին /տեսանյութ/

Հայկական երկրորդ ավիափոխադրող ընկերության` «Տարոն Ավիա»-յի առաջին օդանավը այսօր վայրէջք կատարեց Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում: Ընկերությունը կսկսի իրականացնել կանոնավոր եւ ոչ կանոնավոր (չարտերային) չվերթեր: Առաջին չվերթը կիրականացնի ապրիլի 25-ին՝ Գյումրի–Կրասնոդար–Գյումրի երթուղով: «Տարոն-ավիայի» սեփականատերը գյումրեցի Գառնիկ Պապիկյանն է, որը երկար ժամանակ արտերկրում է չվերթներ է իրականացնում: Ու պատահական չէ, որ  օդանավը կրում է տաղանդավոր  գյումրեցի  արտիստի` Մհեր Մկրտչյանի անունը. […]

No comment

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, «Համախմբում» կուսակցության ու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանն այսօր Ազգային ժողովում էին: Լրագրողների հետ, սակայն, զրուցել չցանկացան, ներողություն խնդրեցին, ասացին, որ այժմ հարցազրույցներ չեն տալիս: Հետաքրքրվեցինք, թե որն է պատճառը, որ չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, սակայն ոչ մի մեկնաբանություն: Դաշինքը, հիշեցնենք, հայտարարություն էր տարածել՝ նշելով միայն, […]

Սարյանի փոխհատուցման պահանջը

Երբ Մարտիրոս Սարյանը Փարիզից վերադարձավ Երևան, նրան սպասում էր մի տխուր հաղորդագրություն. «Բոլոր կտավներն այրվել են շոգենավի նավամբարում, Կոստանդնուպոլսի նավահանգստում կայանման ժամանակ»: Նավաստիներից մեկի նետած լուցկու կրակից հրդեհ էր բռնկվել` ոչնչացնելով Սարյանի բոլոր աշխատանքները: Որոշ ժամանակ անց Փարիզում գտնվող ապահովագրական գործակալությունը «կրած վնասների դիմաց» նրան ուղարկեց ներկեր, վրձիններ, նկարակալ: Այսպիսին էր եղել Սարյանի փոխհատուցման պահանջը…

Սովետական տանկում տղամարդը 2,5 միլիոն դոլարի ոսկի է հայտնաբերել /ֆոտո/

Բրիտանացի կոլեկցիոներ Նիկ Միդը սովետական Т-54  տանկ է ձեռք բերել, եւ դրա մեջ 2,5 միլիոն դոլարի ոսկե ձուլակտրոներ է հայտնաբերել։  Հայտնի է, որ Միդը այն ձեռք է բերել ինտերնետ-աճուրդով՝ 37 հազար դոլարով։ Երբ նա հայտնաբերել է ոսկե ձուլակտորները, անմիջապես ոստիկանություն է դիմել։   Հայտնի է, որ տանկը պատկանել է իրաքյան զորքերին եւ 1990-91 թվականներին մասնակցել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված