25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կրթված լկտիներ, կաշառակերներ … վերջը ինչ է լինելու

Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է. բարի խոհեմություն է ամենքի համար, որ անում են այն, նրա օրհնությունը մնում է հավիտյան: Սաղմոս 111.10

Հրաշալի խոսքեր են գրված. «…նրա օրհնությունը մնում է հավիտյան»: Բայց եկեք սկզբից կարդանք. «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է…»: Իմաստությունը ամենակարևոր հատկանիշներից է մարդու համար: Ես բազմիցս նշել եմ, որ իմաստությունն ու գիտությունը տարբեր հասկացություններ են:

Օրինակ` ամեն տեղ կարելի է տեսնել կրթված լկտիներ, կաշառակերներ կամ պարզապես վատ մարդիկ, բայց երբեք չեք տեսնի, որ իմաստունը լկտի, կաշառակեր կամ վատ մարդ լինի, որովհետև նա գիտի, թե այդ ամենի վերջը ինչ է լինելու: Այսօր շատերը բավարարվում են միայն կրթություն ստանալով: Իհարկե, կրթությունը մեզ օգնում է աշխատանքի բնագավառում: Սակայն կյանքում լինում են այնպիսի իրավիճակներ, երբ միայն կրթությունը բավական չէ. մեզ իմաստություն է անհրաժեշտ: Իմաստությունը Տիրոջ պարգևն է: Իմաստուն մարդը տեսնում է ապագան:

Նկատե՞լ եք՝ երբ մեկի խոսքերն իրականանում են, ասում ենք. «Ի՜նչ իմաստուն մարդ էր, գիտեր, թե ինչ էր լինելու ապագայում»: Այո՛, հենց իմաստությունն է, որ մեզ օգնում է՝ տեսնելու ապագան և ճիշտ քայլեր անելու: Մարդիկ հաճախ ասում են. «Երանի՜ այս նույն խելքը երիտասարդ տարիքում ունենայի. այնքա՜ն բաների կհասնեի…»:

Այսինքն` եթե նրանք ժամանակին իմանային, թե ինչ էր լինելու ապագայում, այնպես կապրեին, որ ձեռքբերումներ ունենային, ոչ թե կորուստներ: Այսօր մեր աղքատության, խնդիրների ու դժվարությունների հիմնական պատճառը իմաստության պակասն է: Շատերը հեռանում են մեր երկրից` հույս ունենալով օտարության մեջ բարեկեցություն գտնել:

Բայց ի՞նչ գիտենք, միգուցե Աստված մեզ օրհնելու է հենց այնտեղ, որտեղ ապրում ենք: Պարզապես մենք պետք է իմաստություն ունենանք` հասկանալու համար, թե ինչ անենք, որ հաջողության հասնենք: Ոմանք այնպիսի գործեր են ձեռնարկում, որոնք պահանջարկ չունեն և սկզբից ևեթ դատապարտված են անհաջողության, ոմանք էլ գիտեն, թե ինչ գործ անեն, որ տարիներ շարունակ եկամուտ ունենան:

Յուրաքանչյուրս իմաստության կարիք ունենք, որպեսզի հասկանանք, թե ինչ գործ ձեռնարկենք, ինչպես վարվենք մեր ընտանիքի անդամների, աշխատակիցների կամ ընկերների հետ, ինչպես ծառայենք եկեղեցում և այլն: Գրված է, որ իմաստությունը տրվում է Տիրոջից վախեցողներին: Նույնիսկ եթե մեկի մասին չարախոսում ես, նշանակում է` երկյուղ չունես: Խնդրի՛ր, որ Տերը քեզ օգնի, և երկյուղ ունենաս կյանքիդ յուրաքանչյուր բնագավառում: Աստված օրհնի քեզ: Ամե՛ն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ