20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Ինչպես համագործակցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, Իրանի հետ»

Հարավային Կովկասը կարող է դառնալ միջազգային առեւտրի խոշոր հանգույց, ունենալ տեղական հումքով գործող առաջատար արդյունաբերություն եւ զարգացած գյուղատնտեսություն: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել «Ոտքի Հայաստան» շարժման անդամ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի անվտանգության եւ զարգացման համար արտաքին քաղաքականությունն ունի մեծ նշանակություն։ […]

«ՕՐՕ-ն տապալել է պլան A-ն, B-ն»

«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝  քարոզարշավի կազմակերպման, ինտենսիվության և մեթոդաբանության տեսակետից իրենք առաջատարն են, առաջատարներից է նաև «Ծառուկյան» դաշինքը։ Անդրադառնալով ՕՐՕ դաշինքին՝ Աշոտյանը շեշտեց. «Ակնհայտ է նաև, որ նախընտրական հավակնություններ ունեցող դաշինքներից մեկը տապալեց պլան A-ն, խոսքը ՕՐՕ դաշինքի մասին է»: Աշոտյանը  բացատրեց՝  պլան A-ն լուրջ քարոզարշավն էր, հեղինակությունը, […]

Երբ Ծառուկյանն ասի, որ պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը (տեսանյութ)

«Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ իշխող կուսակցության հետ կոալիցիա չեն կազմի: «Մենք հայտարարում ենք, որ միայն ՀՀԿ-ի հետ չենք համագործակցի, իրականում մեր ասածի մեջ նոր բան չկա»,-ասաց նա: Մյուս ուժերի հետ համագործակցության մասին նա շեշտեց, որ եռյակի ժամանակ էլ են նույն հայտարարությունն արել, որ եթե […]

Աթեշյանը թքած ունի Մայր Աթոռի վրա

Կ․Պոլսի Հայոց Պատրիարքարանում ստեղծված խնդրահարույց իրավիճակի միակ լուծումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռքում է։ Վերջինս պետք է զանգահարի Աթեշյանին և մեկ ժամ ժամանակ տա նրան ընտրություն կատարելու Հայաստանյաց Առաքելական եկեղեցու որոշումները հարգելու կամ կարգալույծ լինելու միջև։    Այս մասին այսօր՝ մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության […]

«Ցուցակներ հավաքում են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները»

««Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն տարածելով 114 տնօրենների ձայնագրությունները, թիրախավորել է միայն ՀՀԿ-ական տնօրեններին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ շեշտելով, որ, բնականաբար, կան նաև այլ կուսակցություններին հարող  տնօրեններ, ովքեր  ևս ցուցակագրումներ են արել: «Կհորդորեի սպասել իրավական ատյանների արձագանքներին: Սակայն մենք ունենք նաեւ մեր հակաստարկները: Թիրախավորել է միայն ՀՀԿ-ական տնօրենները, այսինքն […]

Շրջանառության մեջ կդրվեն հացի և հացաբուլկեղենի փոխադրամիջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրեր

  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է արդեն պարբերական դարձած հանդիպումները սննդի շղթայի օպերատորների հետ: Ծառայություն էին հրավիրվել հացի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչները, որոնց ևս մեկ անգամ ներկայացվել են ոլորտում առկա խնդիրները, իրավական կարգավորումները և անհրաժեշտ գործողությունները՝ արտադրական պրոցեսները ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար, մասնավորապես՝ հացի արտադրությանը, մակնշմանը և տեղափոխմանը ներկայացվող պահանջները: […]

Հարցվածների 72%-ը` Կարեն Կարապետյանին

Հայաստանում անցկացված  հարցումների արդյունքները ցույց են տալիս՝ քաղաքացիների մեծամասնությունը դժգոհ է երկրում ստեղծված իրավիճակից, այդուհանդերձ, հարցվածների  72% դրական է գնահատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ձևավորած կառավարության աշխատանքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) ղեկավար Վալերի Ֆյոդորովը: Բանախոսը շեշտեց՝ Կարեն Կարապետյանի դրական իմիջը մեծապես իր դրական ազդեցությունն է թողնում  ՀՀԿ-ի […]

Եվրոն թակացել է

Հայաստանյան բանկերից այսօր  ԱՄՆ մեկ դոլարը  կարելի է գնել միջինը 481.57 դրամով: Դոլարի վաճառվում է 485.16 դրամով: Ի տարբերություն դոլարի՝ եվրոն թանկացել է: Մեկ եվրոն գնվում է  միջինը 520.80 դրամով, վաճառվում 529.39  դրամով: Մեկ ռուբլին կարելի է գնել 8.41  դրամով, վաճառել՝ 8.63 դրամով:

Պատվեր է

Ազատ Լրագրող, ԳԱԱ – ի   (քաղաքագիտություն 1 – ին կուրս)  մագիստրոս` Արուսյակ Մանուկյանը բաց նամակով դիմել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Արուսյակ Մանուկյանը տեղեկացրել է, որ ինքը «աշխատանքային թրաֆիկինգի» զոհ է , և իր վստահությունը շահագործած  մարդը այժմ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու է: Բաց նամակն ամբողջությամբ հրապարակվել է Henaran.am կայքում, որին կարող եք ծանոթանալ […]

«Մենք 127 տարեկան չենք, բայց դա մեզ լավ առումով է բնորոշել»

 «Երեկ զանգում է մեր հարևանն ու ասում՝ ասում են, որ դու քո թեկնածությունը հանել ես, դա անում է ՀՀԿ-ը, որ տեսնում է, որ ձայները պակաս են ու ավելացնելու խնդիր ունեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ-ով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմինե Ռուստամյանը: Միաժամանակ նա նշեց, որ չնայած այս ամենին իրենք ունեն իրենց ծրագրերը, գաղափարախոսությունը, որով էլ առաջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի