25 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Պատգամավորները չներկայացան. նիստը չկայացավ

Ինչպես և սպասվում էր, ժամը 15:00-ի դրությամբ Ազգային ժողովում գրանսված պատգամավորների թիվը չավելացավ, մնաց 23: Այսօր պիտի մեկնարկեր հերթական քառօրյան, սակայն քվորում ապահովելու համար անհրաժեշտ 66 հոգուց միայն 23-ն էին գրանցվել: Ժամը 15:00-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նիստը չի կայանա: Ըստ կանոնակարգ-օրենքի՝ ժամը 12:00-15:00-ի ընթացքում պատգամավորները կարող են ներկայանալ ու գրանցվել:

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու հսկողությունը Հայաստանում

Մեկնարկեց ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ կազմակերպած «Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելումն ու հսկողությունը Հայաստանում» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում են հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու հսկողությանն ուղղված քայլերը: Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման […]

Ես սխալ ճանապարհ եմ ընտրել. Նիկոլ Փաշինյանը՝ Սեյրան Օհանյանին

«Սերժ Սարգսյանի նախագահության 9 տարիների 95 տոկոսը Սեյրան Օհանյանը եղել է Սերժ Սարգսյանի կողքին, եղել է նրա թիմի առանցքային անդամներից մեկը եւ անհասկանալի է, թե գաղափարական ինչ տարաձայնություն է նրանց բաժանում: Կողքից վերլուծելով, տպավորություն է, որ գործ ունենք երկու ընտանիքների կռվի հետ, ընդ որում` նեղ ընտանիքի: Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում քաղաքական պրոցեսները պետք է […]

Քվեարկության կարգը քվեարկության խցիկում/տեսանյութ/

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է իրազեկման անիմացիոն հոլովակ` 2017 թվականի ապրիլի 2-ի  Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկության խցիկում քվերակության կարգի վերաբերյալ: Հանրային իրազեկման աշխատանքների իրականացման նպատակով խնդրում ենք զանգվածային լրատվության միջոցներին աջակցել անիմացիոն հոլովակ տարածման գործում:

Երկու տարբերակ

«Այս ընթացքում Սերժ Սարգսյանի լծակները ոչնչով չեն նվազել, անգամ ավելացել են: Հետեւաբար ինչո՞ւ նա այս անգամ չի գործադրել այդ լծակները: Կարծում եմ՝ կարող է լինել տպավորություն, որ դա արվել է, որ «Ծառուկյան» դաշինքը հնարավորինս շատ ընդդիմադիր ձայներ քաշի դեպի իրեն: Ինչո՞ւ դա կարող է ձեռնտու լինել Սերժ Սարգսյանին: Նշանակում է, նա համոզված է, որ ունի […]

Աշխարհի ամենաերջանիկ երկրները․ որտեղ ենք մենք

Երջանկության միջազգային օրվա կապակցությամբ այսօր հրապարակվել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։ ՄԱԿ-ի Sustainable Development Solutions Network (SDSN)-ի շրջանակներում հրապարակվել են 155 երկրների տվյալները, հայտնում է newsru.com-ը։ Նշենք, որ Հայաստանը երջանկության ցուցանիշով գտնվում է 121-րդ հորիզոնականում։ Ամենաերջանիկ երկրների ցանկը գլխավորել է Նորվեգիան, երկրորդը Դանիան է, ապա՝ Իսլանդիան եւ Շվեյցարիան։ Ցանկը կազմելիս հաշվի է առնվել երկրում մարդկանց ազատության, առողջության, եկամուտի, […]

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Ալեքս տեքստիլ»-ի ղեկավարության և հյուրերի հետ շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին: 2015 թվականից գործունեությունը սկսած` գուլպաների […]

Սամվել Սանամյանին կոչում են շնորհել/տեսանյութ/

Մարտի 19-ին 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանը նախընտրական հանդիպում է ունեցել Կոտայքի մարզի Սոլակ համայնքում։ Այստեղ պատագամավորության թեկնածուին ընդունել են աղուհացով, երգուպարով։ Սոլակի համայնքապետ Բադալ Սարգսյանը նշեց, որ Սամվել Սանամյանը տասնյակ տարիներ եղել է իրենց գյուղի կողքին։ Եվ տարիներ շարունակ համայնքի մշակութային, կրթական հաստատություններին սատարելու, ուսանողությանը խրախուսելու, գյուղատնտեսությանն ու ֆերմերային տնտեսությունների […]

«Ելքն» ուղնուծուծով, բովանդակությամբ և էությամբ տարբերվում է

«Մենք կրկնում ենք, որ համաձայն չենք Հայաստանի Հանրապետության այն մտայնության հետ, որ ելք չկա, որ այդ հուսալքությունից ելք չկա, թե իբր քաղաքացին ոչինչ չի կարող անել: Մենք եկել ենք ասելու, որ կոտրելու ենք այդ հուսալքության զգացումը և եկել ենք ասելու, որ ելք կա»,-այսօր Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ ասաց «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը: Դեռ երեկվանից […]

«Չկա այնպիսի մարդ, ով բացասաբար կվերաբերվեր Արթուր Սարգսյանի անձին» /տեսանյութ/

Այսօր  լրագրողների հետ հանդիպմանը «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը նշեց՝  օրերս երկիրը ծանր կորուստ կրեց.  վախճանվեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանը։ Դա մեծ ցավ  էր ոչ միայն Հաց բերողի ընտանիքի, այլը ողջ հայ ժողովրդի համար: «Անկախ նրա քայլի նկատմամբ վերաբերմունքից՝ կարծում եմ՝ չկա այնպիսի մարդ, ով բացասաբար կվերաբերվեր Արթուր Սարգսյանի անձին», – ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված