09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

««Ելքը» մեծ շանսեր ունի լուրջ արդյունքներ ցույց տալու Երևանում»

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի բացառում, որ խորհրդարանական ընտրություններին պարտություն կրած կամ քիչ ձայն հավաքած ընդդիմադիրներն ավելի լավ արդյունքներ գրանցել: «Ժամանակը ցույց կտա, փաստը մնում է փաստ, և ես կարծում եմ, որ Երևանի ավագանու ընտրություներին ավելի մեծ արդյունք  ցույց կտա «Ելքը», քանի որ Երևանում ավելի բարձր արդյունքներ է գրանցել, քան ընդհանուր առմամբ հանրապետութունում, այստեղ «Ելքը» մեծ […]

Սերժ Թանկյանն Արցախից լուսանկարներ է հրապարակել

Աշխարհահռչակ «SOAD» ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն Արցախից լուսանկարներ է հրապարակել: Դրանցից մեկում երգիչը կանգնած է «Ազատ Արցախը ողջունում է Ձեզ»  ցուցատախտակի կողքին: Instagram-ի իր էջում Սերժ Թանկյանը գրել է. «Հարգանքներով`Արցախի սահմանից»,-  ապա  անգլերենով թարգմանաբար ներկայացրել է, թե ինչ է գրված ցուցատախտակին:

Կիպրոսի խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրությանը կոչ է արել ճանաաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես տեղեկացնում է «Kibrispostasi» լրատվական կայքը, խորհրդարանի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը նիստի սկզբում ելութ  ունեցել՝ նշելով, որ Թուրքիան հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացրել, և չնայած Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել, Թուրքիան շարունակում է ժխտել այն։ Սիլուրիսը հիշեցրել է, […]

«Այս տարի, եթե կպած, լավ աշխատեք, թեթև արդյունաբերության ոլորտում առնվազն 10000 աշխատատեղ կստեղծեք»

 Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ու ՀՀ բնապահպանության նախարարությունների գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքն ու հետագա ծրագրերը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է 2017 թ. համար 5 գերակա խնդրի և 18 միջոցառման կատարման մասին: Մասնավորապես, ներդրումների ներգրավման մասով 2017 թ. սկզբից կազմվել […]

Այդ հողերը հետ չի տրվի. «Մեծն Տիգրան» գնդի հրամանատար /տեսանյութ/

«Որպես ազատամարտիկ ու հրամանատար, որպես մարդ, որ կյանքս դրել եմ հողերի ազատագրման համար,կարող եմ առաջին նախագահին մի դիտողություն անել.Լևոն Տեր-Պետրոսյանը ավելի շատ պետք է խոսեր 1921 թվականի պայմանագրերից, գրավյալ տարածք արտահայտությունը առաջին նախագահի բերանից լսելը` հանցագործություն է…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Մեծն Տիգրան» գնդի հիմնադիր հրամանատար, Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանը: […]

Հ3-ը ոչ միայն չի՚ վաճառվում, ոչ միայն չի փակվում, այլ ընդհակառակը՝ զարգանում ու վերաճում է Մեդիահոլդինգի

Ինչպես ասում են, լավ է առաջին աղբյուրից լսել, քան ապավինել սինթետիկ ենթադրություններին. Ուրեմն էսպես. Հ3-ը ոչ միայն չի՚ վաճառվում, ոչ միայն չի փակվում, այլ ընդհակառակը՝ զարգանում ու վերաճում է Մեդիահոլդինգի, որ ներառելու է ինչպես Հ3-ը, այնպես էլ՝ ռադիոկակայան, կայքեր, թերթ: Շաբաթներ, ամիսներ անց այս ամենը լինելու է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Եվ, ի դեպ, այս ամենը, լինելու է […]

Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը մասնակցելու որոշում ունի

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում ենք մեր համակիրներին և աշխարհասփյուռ հայությանը` «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջիկա քաղաքական պայքարին իր մասնակցության հայտը ներկայացնելու կապակցությամբ: Մեր նպատակն է համայն հայության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը ծառայեցնել ի բարօրություն ժողովրդի: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը  Ժողովի որոշմամբ մասնակցելու է Երևանի ավագանու կազմավորման […]

Մի փնտրեք սև կատու մութ սենյակում. Հրաչ Մուրադյանի արձագանքը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի, ըստ իս, պարզապես օրինաչափ բարեփոխումներ անելու ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի առաջարկի ֆոնի վրա գտնվեցին 8-թյաններ, ովքեր հիշեցին «Կիսաբաց լուսամուտների» տաղավարում հայտնված մարդկանց, նրանց «մակարդակը», աշխարհընկալումն ու «իրական» լինելը։ 8-թյաններ, ովքեր շարունակ զարմանում են, որ մարդիկ այս պետության տարբեր հատվածներում դեռ վատ են ապրում, ունեն խնդիրներ ու դրանց […]

20 տարի առաջ՝ սպանություն, 23 տարի առաջ՝ ավազակային հարձակում

ՀՀ ՊՆ Վանաձորի ռազմական ոստիկանությունից ոստիկանության Բազումի բաժնում հեռախոսագիր է ստացվել, որ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 6-ին, ժամը 22.50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում իրենց է ներկայացել 1971 թ. ծնված Կարեն Նազարյանը, որը 1997թ. փետրվարի 18-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 104 հոդ. (Սպանությունը) 2-րդ մասի 6-րդ կետի, իսկ 1994թ. դեկտեմբերի 9-ից` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի