08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանի ՊՆ-ն եւս մեկ զոհի մասին է հայտնել

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնեց ձախողված օպերացիայի արդյունքում ոչնչացված ևս մեկ դիվերսանտի մասին, ով այդ օրը վիրավորվել էր, սակայն հաջողացրել էր սողալ դեպի ադրբեջանական խրամատներ»:

ՎՊ նորընտիր նախագահի խոստումը (տեսանյութ)

«Նախևառաջ թիրախները որոշելիս մենք պետք է ուսումնասիրենք այսօրվա դրությամբ տեղի ունեցող գործընթացները: Շուրջ մեկ տարի է՝ ես Վերահսկիչ պալատի աշխատանքներին ծանոթ չեմ, մանրամասն կծանոթանամ աշխատանքներին, և թիրախների մասին հրապակայանորեն կհայտարարենք: Մենք ունենք Ազգային ժողովի կողմից հաստատված ծրագիր, ունենք հնարավորություն, որ թույլ է տալիս ինքնուրույն ծրագրեր ու թիրախներ մշակել, այդ ամեն մասին կտեղեկացնենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների […]

Միայնակ գայլը կոչ է անում

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն այսօրվանից դադարեցնում է 11 օր ի պաշտպանություն հաց բերող Արթուր Սարգսյանի տեւած իր հացադուլը: Արայիկ Խանդոյանը իր պաշտպանi`  Արայիկ Պապիկյանի միջոցով կոչ է փոխանցել հաց բերողին: «Արթո՛ւր ջան, ես դադարեցնում եմ հացադուլը և նույնը խնդրում եմ նաեւ քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու ոգով, առողջ՝ մարմնով: Ավարտին […]

Ինչպես պահքի ժամանակ հաճելի դառնալ Աստծուն

Պահք պահելը պետք է լինի ոչ միայն ուտելիքից, այլ նաև մեր անձերը պետք է հեռու պահեք կռիվներից, մարդկանց դատելուց, նախանձից ու էգոիզմից: Բարսեղ Կեսարացին ասում է, «մի գուցե դու միս չես ուտում, բայց ուտում ես քո եղբոր կյանքը»: Իսկ Ոսկեբերանն ասում է, «Ծոմ ու պահք ե՞ս պահում: Կերակրիր սովածներին, ծարավներին ջուր տուր, այցելի հիվանդներին, մի […]

Վերահսկիչ պալատը նոր նախագահ ունի (տեսանյութ)

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը քիչ առաջ նիստի ժամանակ հայտարարեց, որ Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, որից կողմ է քվեարկել 99-ը, իսկ 2 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Միակ թեկնածուն Լևոն Յոլյանն էր: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ շնորհավորելով հույս հայտնեց, որ այն դրական խոսքերն ու վստահությունը, որ հնչեցին Լևոն Յոլյանի նկատմամբ, […]

Ինչու Մխիթարյանը ձեւացրեց, թե վնասվածք ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» կատակասեր  երկպագուներից մեկը «Թվիթերի» իր միկրոբլոգում կատակել  է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի  մասին: Երկրպագուն հետևել է Ֆինլանդիայում այս օրերին ընթացող դահուկավազքի աշխարհի առաջնությանն ու այնտեղ նկատել հայ մասնակից Մխիթարյանին,  ապա «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղադրել է այս լուսանկարն ու հետևյալ գրառումը կատարել. «Lmao … Մխիթարյանը ձևացրել է, թե վնասվածք ունի, որպեսզի գնա դահուկներով […]

Մերձմոսկվայում հայ տղամարդու են սպանել /տեսանյութ/

Մերձմոսկովյան Դոլգոպրուդնիում հայ տղամարդ է սպանվել։ 35-ամյա տղամարդը հրազենային վիրավորում է ստացել սրտի հատվածում, գրում է 360tv.ru-ն։ Հայաստանի քաղաքացու մարմինը հայտնաբերվել է շաբաթ լույս կիրակի գիշերը՝ տեղի «Վոդնիկ» սրճարանի մոտ։ Նա բնակվում էր մերձմոսկովյան շրջանում, գրանցում չուներ։ Նախնական տեղեկություններով՝ վերոնշյալ սրճարանում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում էլ Հայաստանի քաղաքացին մահացու վիրավորում է ստացել։ Դեպի առթիվ […]

Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել փաստերը /տեսանյութ/

29 տարի է անցել  սումգայիթյան ջարդերից, սակայն   հայկական կողմը դեռևս  չունի միջազգային հանրության կողմից դատապարտման ալիքը, որը սպասում էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման  ընթացքում ասաց ԵՊՀ դասախոս, պատմաբան Գևորգ Մելքոնյանը: «Երկրորդը՝ մինչ օրս լուծված չէ Սումգայիթի հայության իրավական փոխհատուցման խնդիրը, 29 տարի անց մենք ունենք Ադրբեջանի կողմից պետական մակարդակով փաստերը բացահայտ խեղաթյուրելու […]

«Ձեր անձնական շահերը սպասարկելու համար մի օգտագործեք» (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը կարծում է, որ հանրությունն այսօր դժգոհ է ոչ միայն իշխանությունից, այլև բոլոր քաղաքական ուժերից: «Պատճառները հասկանալի են, որովհետև լինում են պատվիրված ընդդիմություններ, որոնք գնում են, հանրությանը սուտ խոստումներ են տալիս, գալիս են այստեղ, մեկ այլ դաշտում են աշխատում իբրև ընդդիմություն, բայց մեկ այլ բան են անում։ Իսկ հանրությունն այս […]

Ոչ մի մանդատ որևէ արժեք չունի, եթե հանրությանը բևեռացնում ենք. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը կողմ չէ վարկանիշային ցուցակներով ընտրություններին։ «Եթե լինեմ ազնիվ, այդ նախագծի քննարկման ժամանակ ես եղել եմ այն անձանցից, ով դեմ է եղել։ Հիմա ունենք այն, ինչ ունենք»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Ըստ պատգամավորի՝ այս համակարգը կարող է լարվածություն առաջացնել հանրության շրջանում։ «Ժողովուրդը սոված վիճակում, կարծես թե, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված