29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ժողովրդական ավանդույթների խորհուրդը Զատկի տոնին

« Պահքի և Զատկի տոնի եկեղեցական միջոցառումներից բացի ժողովրդի մոտ կային մի շարք ավանդույթներ»,-այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ազգագրագետ Խորեն Գրիգորյանը:

«Եկեղեցին վարդապետությունների միջոցով ժողովրդին էր հասցնում բոլոր եկեղեցական տոների խորհուրդը, բայց ժողովուրդը հասկանում էր յուրովի: Մեծ պահքի խորհրդանիշներից ժողովրդի մեջ տարածված էր ակլատիզը: Այն սոխից պատրաստված տիկնիկ էր, որը կախում էին տան մուտքի մոտ, և դա պետք է հսկեր մանուկներին, որպեսզի մսեղենից, կենդանական կերակուրներից չօգտվեին»,- մանրամասնեց ազգագրագետը:
Խորեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ միջինքի  կիսվելու օրը, շատ մեծ արարողություն էր տեղի ունենում, և հիմնականում պատրաստում էին քաղցր գաթա, որի մեջ դնում էին կոպեկ կամ ընդեղեն, և հաջողակ էր լինելու այն մարդը, ում դա բաժին կհասներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ