25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարզերից ստացված առավել իրատեսական ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը սկսվել է

2016 թվականի հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ վարչապետի մարզային այցելությունների արդյունքներով մարզերում և համայնքներում ձևավորվել է ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման գործընթացը:

Ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացվել են թեթև արդյունաբերության, զբոսաշրջության զարգացման,  գյուղմթերքի վերամշակման, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգիայի արտադրության, անասնապահության, մետաղագործության, մեքենատրակտորային կայանների ստեղծման ոլորտներին առնչվող շուրջ  140 ներդրումային ծրագրերի հայտեր: 

Առավել իրատեսական  11 ծրագրեր 2017 թ փետրվարի 21-ին ներդրողների մասնակցությամբ քննարկվել  էին ՀՀ վարչապետ Կարեն կարապետյանի  մոտ: Քննարկումների արդյունքներով տրված հանձնարարականների համաձայն արդեն իսկ 2 ծրագիր ֆինանսավորվել են, իսկ մյուս 9 ծրագրի մասով ընթանում են ֆինանսական գործիքների և մեխանիզմների աջակցության գործընթացները:

Մասնավորապես,  Լոռու մարզից ստացված  «Ֆերմերային տնտեսության զարգացում» ծրագրով ակնկալվող 35,0 մլն ՀՀ դրամ գումարից 14.03.2017թ-ին տրամադրվել է վարկի  1-ին փուլը՝ 20,0 մլն ՀՀ դրամ գումարի չափով` տարեկան 12% տոկոսադրույքով: Վարկի առաջին փուլի ծախսման հիմնավորումները ներկայացնելուց և մոնիթորինգ իրականացնելուց հետո կտրամադրվի վարկի 2-րդ փուլը` 15,0 մլն ՀՀ դրամ գումարի չափով:  ՀՀ Տավուշի մարզից էլ ստացված «Ժամականակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն» ծրագրով ակնկալվող 10,0 մլն դրամ վարկային միջոցները տրամադրվել են  տարեկան 10% տոկոսադրույքով` 14.03.2017թ-ին կնքված պայմանագրի հիման վրա:

Միաժամանակ,  Արագածոտնի մարզի «Մետաղի հղկումից և մշակումից  պատրաստվող  իրերի արտադրության հիմնում» ներդրումային ծրագրով ակնկալվող 15,0 մլն ՀՀ դրամ գումարից 2017 թվականի ապրիլ ամսվա 3-րդ տասնօրյակում նախատեսվում է 5,0 մլն ՀՀ դրամը տարեկան 4% տոկոսադրույքով տրամադրել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի 

«Սիրիահայերի աջակցության ծրագրի>> շրջանակներում, իսկ 10 մլն ՀՀ դրամը` «ՓՄՁ ներդրումներ>>  Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՓԲԸ  վարկավորման հաշվին` տարեկան 11% տոկոսադրույքով:

Արագածոտնի մարզի ««Ոսկեվազ» գինու գործարանի ընդլայնում և զբոսաշրջության նոր ուղղությունների զարգացում» ներդրումային ծրագրով ակնկալվող 300,0 մլն ՀՀ դրամը նախատեսվում է տրամադրել տարեկան 12% տոկոսադրույքով և 3% սուբսիդավորմամբ (վարկի առաջին 2 տարվա համար):  Նույն մարզում  «Էկոտուրիզմի և հանգստյան գոտու հիմնում` «Էկոմյունիթի»» ծրագրի իրագործման նպատակով` ներկայումս ընթանում են էկոթաղամասի համար նախատեսված 4,0 հա մակերեսով հողատարածքի գործառնական նշանակության փոփոխության գործընթացները:

Շիրակի մարզի  «Բասեն հյուրանոցային համալիրի, առևտրի կենտրոնի կառուցում և հանրային սննդի կազմակերպում» ծրագրի իրագործման նպատակով էլ  ներկայումս ընթանում են «Բասենի Գովք» ՍՊԸ-ին անհատույց սեփականության իրավունքով Գյումրի քաղաքի նախկին Շիրակ հյուրանոցի շինության և հողամասի  նվիրատվության գործընթացները:

Մնացած  5 ներդրումային ծրագրերի մասով ընթանում են դրանց ֆինանսական գործիքների և մեխանիզմների աջակցության ուսումնասիրության  գործընթացները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ