20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Էս մշակույթի վրա նախարար չի գալիս

Էս ինչ ա….. Էս մշակույթի վրա նախարար չի գալիս չեմ հասկանում… Էլի սկսեցին հայտարարել , թե քարանձավները տալիս ենք մասնավորին:

Մշակույթի նախարարությունը… հայտարություն տարածքել, որ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնիշիկի համայնքի վարչական տարածքում գտնվող «Մագելանի», Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արենի 1» («Թռչունների»), Արփի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արջի», «Մոզրովի» և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում գտնվող «Քարե դռներ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթ:

Ուրեմն այսպես “Հարգելի” Մշակույթի նախարարություն, դուք Ձեր այս քայլով խաղտում եք «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի (11 նոյեմբեր 1998 թ.) 35-րդ հոդվածը՝ «Պետական սեփականություն համարվող հուշարձանները», հստակ սահմանում է. «Պետական պատմամշակութային արգելոցները, դրանց մաս կազմող հուշարձանները, կառույցները եւ հողատարածքները չեն տարանջատվում եւ օտարվում»:

Եվ ուշադրություն , Ձեր իսկ նշված հայտարարության մեջ նշված որոշ քարանձավներ համարվում են Բնության հուշարձաններ….

Դեռ այսքանը… Ավելին էլի կգրեմ

Գալուստ Նանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ