Այն ժամանակ չզարմանաք, թե ինչո՞ւ այդպես եղավ
Ժամանակին մի հարուստ ընտանիք էր ապրում մի շատ գեղեցիկ ամառանոցում: Ընտանիքը բազմանդամ էր, բաղկացած վեց անդամներից՝ ամուսինը, կինը, իրենց երկու զաւակները՝ 8 և 10 տարեկան, տատն ու պապը:
Ամեն օր ամուսինը շատ հեռու աշխատանքի էր գնում ու երեկոյան տուն վերադառնում, որպեսզի ընտանիքի հետ լիներ: Տիկինը համով կերակուրներ էր պատրաստում և ամուսնու գալուց առաջ սեղանը պատրաստում էր մոմերով ու ծաղիկներով զարդարված: Որոշված ժամին ընտանիքի բոլոր անդամները հրավիրվում էին ճաշելու միասին, որի ընթացքին ջերմ խոսակցություն ու զրոյց էր տեղի ունենում:
Տարիներ անցան: Տատն ու պապը տարիքները առնելով սկսեցին ուտելիքը թափել ճաշասեղանի վրա, կեղծ ատամներով աղմուկ բարձրացնել, բարձր ձայնով խոսել, որովհետև ականջները ծանրացել էին ու չէին լսում: Խեղճ ծերուկներ: Մի օր էլ գինու բաժակը պապիկի ձեռքից ընկնելով կոտրվում է, սեղանի սփռոցը կեղտոտվում և ընտանիքի ուրախ տրամադրությունը փոխվում է:
Տանտիրուհին որոշում է ուրիշ միջոցի դիմել ու հաջորդ երեկո … արդեն առանձին սեղան էր դրված, մետաղից ամաններ էին շարված ապակու փոխարեն ու ծերերը փոխադրվել էին այնտեղ: Մի քանի ամիսներ հետո ծնողները նկատում են, որ իրենց տասը տարեկան տղան, մի անկյուն քաշված, ձեռքին մի տախտակ առած տաշում էր ու փորձում կլոր ձեւ տալ նրան: Ծնողները զարմանքով մոտենում են ու հարցնում նրան, թե նա «Ի՞նչ է պատրաստում«։
«Տախտակից աման եմ պատրաստում, որպեսզի երբ դուք էլ ծերանաք, նրա միջից ուտեք«,- պատասխանում է փոքրիկը:
Դուք ձեզ պատկերացնո՞ւմ եք այդ փոքրիկի ծնողների տեղը։ Ավետարանն ասում է․ «Զքոյս ի քոյոց քեզ մատուցանեմք» , այսինքն՝ «Քոնը քեզ եմ մատուցում»։ Միշտ հիշեք աշխարհը կլոր է և ինչ ոլ որ անեք, լավ ու բարին, վատն ու չարը, վերադառնալու է ձեզ և այն ժամանակ չզարմանաք, թե ինչո՞ւ այդպես եղավ։ Հիշեք․․․