14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ավագ երեքշաբթի

Ավագ երեքշաբթի հիշատակն է Տասը կույսերի: 

Ավետարանի Տասը կույսերի առակը (Մատթ. 25:1-13) ներկայացնում է հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությունը, որի հինական խորհուրդը Տիրոջ Գալստյանը պատրաստ լինելն է։ Իսկ պատրաստ լինելու գլխավոր պայմանն իմաստությունն է։

Իսկ այդ իմաստությունը մեզ սովորեցնում է՝

ա. Կան բաներ, որ հնարավոր չէ վերջին պահին անել։ Հնարավոր չէ պատրաստվել քննությանը, երբ քննությունն արդեն սկսվել է։ Նույն կերպ հնարավոր չէ պատրաստ լինել Տիրոջ գալստյանը, երբ ամբողջ կյանքն ապրել ենք ծուլության ու անհոգության մեջ։

բ. Կան բաներ, որ չի կարելի պարտք վերցնել, ինչպես հիմար կույսերը՝ չկարողացան պարտքով յուղ վերցնել, երբ դա իրենց այդքան անհրաժեշտ էր։ Նույն կերպ՝ հնարավոր չէ Աստծո հետ հարաբերություններ կառուցել այլ մարդկանց փորձառության հիման վրա։ Մենք ինքներս պետք է մեր փորձառությամբ գնանք Տիրոջն ընդառաջ։ Աստծո հետ հարաբերությունն ամենքիս անձնական պայքարն ու աշխատանքն է, այն հնարավոր չէ պարտքով ստանալ՝ ոչինչ չանելով։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ