Կարեն Կարապետյանն ուղերձ է հղել
Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Քեցյանին: Ուղերձում մասնավորապես նշված է. «Անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցությունը զգալի զարգացում է ապրել, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, միջազգային հարթակում արդյունավետ համագործակցությամբ, տնտեսական համագործակցության դրական դինամիկայով, […]





































