26 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Գաթայի փառատոն. ուխտագնացություն Ջավախք /ֆոտո/

2017թ.-ի մարտի 22-ին՝ Միջինքի օրը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում նշվեց արդեն ավանդական դարձած գաթայի փառատոնը, ինչի կապակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Ջավախք շուրջ 50 երիտասարդների համար` Երևանից և Գյումրիից: Ուխտագնացների թվում էին լրագրողներ, հյուրեր ՀՀ սփյուռքի նախարարությունից, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եվ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, «Խնուս» մշակութային հիմնադրամից, Շիրակի Մ. Նալբանդյանի […]

Սամվել Ալեքսանյանը ժեստերի լեզու է սովորել

Այսօր նախընտրական քարոզարշավի  շրջանակում, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավերի թեկնածու առաջադրված Սամվել Ալեքսանյանը հանդիպեց քաղաքացիների հետ, այդ թվում՝ լսողական խնդիրներ ունեցող անձանց հետ։ Սամվել Ալեքսանյանը հասցրել էր մի քանի ժոստ սովորել ու փորձում էր  լսողական խնդիրներ ունեցող քաղաքացիներին հենց ժեստերի լեզվով  էր ասում շնորհակալություն։ Տեսնելով լրագրողներին՝ Ալեքսանյանն ասաց․ «Ասե՛ք էրեխե՛ք, ասե՛ք, կարամ լալերեն էլ պատասխանեմ»։ Այնուհետև […]

Մահացել է

Ականավոր պատմաբան, ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը մահացել է 90 տարեկանում:  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. մարտի 25-ին ժամը 18.00-ին` Երևանի Ս.Հովհաննես (Կոնդ) եկեղեցում: Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. մարտի 26-ին ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյանի […]

Կդառնա՞ ՀՀԿ-ը փոքրամասնություն (տեսանյութ)

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասում է, որ ՀՀԿ-ը միայն մեծ կեղծիքների միջոցով կարող է հաջողության հասնել: Նա միանշանակ հայտարարեց, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի չեն գնալու, և նա կարևորում է այն, որ ոչ մի ուժ, որը կանցնի խորհրդարան, ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմի: Զրույցի մանրամասները` տեսանյութում:

«Եթե պետական կառավարման մակարդակը չբարձրացնենք, հաջողություն չենք ունենա»

Այսօր Դավիթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման   ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց՝  ՀՀԿ-ի  թիմը ռեալ գիտի՝ ինչպես կարելի է  երկիրը փոխել: «Մեր թիմը ռեալ համոզված է, որ իր ներկայացրած ծրագիրը կարող է անել, անկախ այն բանից, թե մենք ինչքան նեղված ենք, ինչքան թերհավատ ենք, և թե ինչպիսի շրջապատում ենք ապրում: Դրա համար բազմաթիվ օրինակներ կան»,-ասաց […]

Ովքե՞ր են 2016 թ. լավագույն ֆուտբոլիստները /տեսանյութ/

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝     Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստների և լավագույն մարզչի պարգևատրման արարողությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լավագույն մարզչի մրցանակը հանձնեց Վարդան Բիչախչյանին: Մարկոս Պիզելլին ստացավ երրորդ տեղի համար մրցանակը, Գևորգ Ղազարյանը՝ երկրորդ, իսկ լավագույն ֆուտբոլիստի մրցանակն ստացավ Հենրիխ Մխիթարյանը: Միջոցառումից հետո լրագրողները հնարավորություն ստացան իրենց […]

Ծառուկյանն ու Արգամ Աբրահամյանը կոպտորեն խախտել են Ընտրական օրենսգիրքը

Արարատի մարզկենտրոն Արտաշատի քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքով պատգամավորության թեկնածու Արգամ Աբրահամյանն այսօր կոպտագույն կերպով խախտել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը: Արտաշատի հրապարակում «Ծառուկյան» դաշինքի հանրահավաքից առաջ՝ հրապարակում 5 մետր քառակուսին գերազանցող քարոզչական պաստառներ էր փակցվել Արտաշատի մշակույթի տան, «Արտաշատ» առևտրի կենտրոնի պատերին: ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը, որը սահմանում է քարոզչական պաստառների կիրառման կարգն ու ձեւը, հստակ ամրագրում է, […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին /տեսանյութ/

Մարտի 24-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդին: Հանդիպմանը քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի