Տոնական միջոցառումներ՝ ապրիլի 7-ի կապակցությամբ
Սիրելի՛ համաքաղաքացիներ, Վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը, Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ, հաճելի անակնկալներ է նախապատրաստել մայրաքաղաքի կանանց, աղջիկների և այդ օրը Երևանում գտնվող իգական սեռի զբոսաշրջիկների համար: Անակնկալները կմեկնարկեն «Զվարթնոց» օդանավակայանից, որտեղ վաղ առավոտից ժամանող բոլոր կանանց և աղջիկներին կդիմավորեն ծաղիկներով ու շնորհավորական բացիկներով: Օրվա ընթացքում անակնկալներ են սպասվում […]





































