28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հերիք է արդեն

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անթույլատրելի է համարում, որ վերընտրված անխոս պատգամավորներն, ովքեր միայն կոճակ սեղմելու ու խորհրդարանը սեփական նպատակների համար օգտագործելու համար են վերընտրվել, շարունակեն իրենց նման գործելաոճը: «5 տարի կամ նույնիսկ 10 տարի այդպես են վարվել, հիմա վերջ, պետք է արդեն ուղղվել: Այս խորհրդարանում այդպես չպիտի որ լինեն, ամեն դեպքում իշխանությունները նման խոստումներ էին տալիս»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: «Պատգամավորներ կան, որ միայն գիտեն, թե ինչպես պիտի քվեարկեն, նույնիսկ ելույթ անգամ չեն ունեցել, երևի նախագիծ գրելու ձևն էլ չգիտեն»,-հավելեց նա:

Քաղաքագետը ողջունում է «Ելքի» ու «Ծառուկյան» դաշինքի մուտքը խորհրդարան, քանի որ, նրա խոսքով, գոնե կարևորագույն հարցերի ժամանակ կարող են խնդիրները բարձրաձայնել. «Այս խմբակցությունների պատգամավորները կարող են իրենց ելույթներով ինչ-որ բան փոխել»:

Գագիկ Համբարյանը համարում է, որ այս խորհրդարանը շատ չի տարբերվում նախորդից: «Արդեն ասացի՝ կոճակ սեղմողների մեծամասնությունը կրկին անցել է: Ընդդիմադիր դաշտում կտեսնենք «Ծառուկյանին» ու «Ելքին», իսկ ՀՅԴ-ն էլ կոալիցիայում կլինի, ինչպես նախորդում էր»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ