13 Հունիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ընդունել եմ Երևանի քաղաքապետի առաջարկը. Միքայել Պողոսյանը բացում է փակագծերը

Հայտնի դերասան, երգիչ եւ ռեժիսոր Միքայել Պողոսյանը Երեւանի ավագանու ընտրություններում ընդգրկված է  ՀՀԿ համամասնական ցուցակում (10-րդ համարի տակ): Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Միքայել Պողասյանը նշեց, որ առաջարկը արվել է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից. « Ես անկուսակցական եմ եղել ու շարունակում եմ մնալ անկուսակցական, պարզապես ուզում եմ իմ սկզբունքներով, իմ ճաշակով և իմ տեսիլքներով քաղաքին […]

Ասադը դժվար թե քիմիական զենք կիրառեր․ քաղաքագետ

 «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Սիրիայի ավիաբազային հարվածներ հասցնելուն, ինչպես նաեւ Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառմանը։ Նա նշեց, որ Ասադը դժվար թե նման քայլի դիմեր, մանավանդ՝ դա նրա վարկանիշի  օգտին չէր: «Տրամաբանությունը հուշում է, որ Ասադը քիմիական զենք չէր կիրառի»,- ասաց նա։ Ինչ վերաբերում […]

Ինձ մի տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք որպես Գալուստ Սահակյան (տեսանյութ)

«Ոչ այդպես չէ, հին կազմից շատ պատգամավորներ չեն լինելու, մոտ 30 պատգամավոր չի լինելու»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի գործող նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե կարծես թե շատ չեն նոր դեմքերն նորընտիր Ազգային ժողովում: Henaran.am-ի հարցին, թե արդյոք ավելի որակյալ խորհրդարան ենք ունենալու, նա պատասխանեց. «Մեր խորհրդարանները միշտ էլ նորմալ ու […]

Ցանկացած անհիմն մերժում թույլ տվողը հաստատ խստորեն կպատժվի.քաղաքապետ

 Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացին: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է հանրությանն ավելի մանրակրկիտ ու մատչելի ներկայացնել գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացված փոփոխությունների առավելությունները: «Մեր կողմից բավականին պարզեցվել ու հեշտացվել է քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, կրճատվել են ժամկետները, փաստաթղթերի տրամադրման քայլերը: Սրա նպատակը […]

«Մենք ունեինք մոտ 6,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ»

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կարծում է՝ տնտեսվարող սուբյեկտները նախընտրական շրջանում փորձում են հետաձգել որոշակի որոշումների կայացումը՝ սպասելով ընտրությունների արդյունքում ձևավորվող վիճակին: Այս մասին վերջինս նշեց լրագրողների հետ զրույցում: «Նախորդ տարվա առաջին երկու ամիսների կտրվածքով մենք ունեինք մոտ 6,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, բայց եթե փորձենք կանխատեսել, թե այս տարի մարտի կտրվածքով ինչ է լինելու, հնարավոր […]

«Բարով եք եկել Հայրենիք».Հրանուշ Հակոբյան

 Ապրիլի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ 2017թ. Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: Այս փուլով Հայաստան է այցելել 66 պատանի ու աղջիկ  Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ-Արապեան», Փարիզի «Դպրոցասեր» և Մարսելի «Համազգային» վարժարաններից՝ 10 ուսուցչի ուղեկցությամբ: Մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Բարով եք եկել Հայրենիք, սիրելի՛ […]

Երբ եւ ինչպես կմեկնարկի նորընտիր Ազգային ժողովը (տեսանյութ)

Նորընտիր Ազգային ժողովն աշխատանքները սկսելու է ապրիլի 27-ից, եթե ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը ընտրությունների արդյունքները չբողոքարկի Սահմանադրական դատարանում. այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: «Նոր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ ԱԺ որոշմամբ կսահմանվի, թե ԱԺ-ն քանի մշտական հանձնաժողով է ունենալու: Սահմանադրությամբ դրանք 12-ից ավելի չեն կարող լինել: Մենք ունեցել ենք և […]

Մասսայական սպանություն ձեր տան մեջ․ Քսենիա Սոբչակը դիմել է Պուտինին /տեսանյութ/

Հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը տեսահաղորդագրություն է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում փաստացի մեղադրել է երկրի ղեկավարին եւ հատուկ ծառայություններին ահաբեկչական վտանգին պակաս ուշադրություն դարձնելու մեջ։ Նա ասել է, որ իր ընտանիքը պայթյունի վայրից ընդամենը 10 րոպեի ճանապարհի վրա է ապրում եւ այդ մեծ ողբերգությունից իրենց այդ 10 րոպեն էր բաժանում։ «Պետերբուրգի վրա հարձակումը նշանակում […]

Այս վիճակում անիմաստ ենք համարում մասնակցել ավագանու ընտրություններին. Լ. Զուրաբյան (տեսանյութ)

 ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ճեպազրույցում նախ շնորհակալություն հայտնեց ԱԺ-ի աշխատանքները լուսաբանող լրագրողներին համատեղ աշխատանքի համար: «Իսկ մնացածն ինչպես ասում է դասականը, այդ մասին հաջորդ դասին»,-կատակեց նա: Ապա անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿ-ը չմասնակցելուն՝ նա ասաց. «Պարզ է, որ մենք հույս ունեինք, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունները կհաջողվի վերածել քաղաքական […]

Ավազակային հարձակման է ենթարկվել ՍՊԸ-ի տնօրենը. ՔԿ

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապրիլի 9-ին Երևան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած երկու անձինք՝ դիմակավորված͵ մուտք են գործել Երևան քաղաքի Կիևյան փողոցում գործող ՍՊ ընկերությանը պատկանող գրավատուն, ատրճանակի գործադրմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի