31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այո են ասել․ Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների օգտին է քվեարկել ընտրողների 51,2 տոկոսը

Թուրքիայում նախօրեին անցկացվել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, ինչի արդյունքում, նախնական արդյունքներով, կողմ է քվեարկել ընտրողների 51, 2 տոկոսը, դեմ՝ 48,8 տոկոսը, հայտնում է թուրքական Anadolu-ն։

Այսպիսով, Թուրքիայում խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները հաղթանակ են տանել։

Նախագահական համակարգի անցնելու կողմնակիցներն առաջատար դիրքեր են զբաղեցրել երկրի 81 նահանգից 48-ում: Դեմ քվեարկողների մեծամասնությունը քրդերով բնակեցված հարավարևելյան շրջաններից են:

Հետաքրքրական է, որ նախագահական համակարգին անցնելուն ոչ են ասել երկրի խոշորագույն քաղաքներում՝ Ստամբուլում և Անկարայում։

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դեռեւս նախքան ձայների հաշվարկի ավարտը շնորհավորել է հաղթանակի առթիվ վարչապետ Բաինալի Յալդըրըմին եւ իր մյուս թիմակիցներին։

Ստամբուլում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալով՝ Էրդողանը նշել է, որ այս հանրաքվեն «Թուրքիայի պատմության մեջ ամենակարեւորն էր» եւ վստահություն է հայտնել, որ դրա արդյունքները «կծառայեն հօգուտ երկրի բարօրության»։

9bb96b320456071980b98f3549bb1a62fe3be076 1492354037

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ