Արտակարգ իրավիճակ ճանապարհներին
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 05:15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 54-րդ կմ-ի մոտակայքում արգելափակվել է «Opel» մակնիշի 71 DU 100 համարանիշի ավտոմեքենան (1 ուղեւոր): […]





































