19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

20-25 տարեկան աղջիկը Կիևյան կամրջից ցած է նետվել

Այսօր՝ մարտի 31-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի ինքնասպանություն է գործել ցած նետվելու եղանակով, գրում է Shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են 20-25 տարեկան աղջկա դի։ […]

Ընտրությունների արդյունքները կկեղծվե՞ն

 «Հայաստանի ողջ տարածքում 1500 ընտրատեղամասում կունենանք 3400 դիտորդ։ Կգործի նաև կենտրոն, որտեղ 150 օպերատոր կգրանցեն դիտորդներից եկած ինֆորմացիան», ֊այսօր, մարտի 31-ին հրավիրված քննարկման ժամանակ հայտարարել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Լուսինե Հակոբյանը։  Նշենք, որ օրեր առաջ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել էր խախտումների 176 փաստ։ Կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը տեղեկացրեց՝ Գլխավոր դատախազությունը մեզանից խնդրել է […]

Արցախյան հակամարտության կարգավորման շատ ասպեկտներ արդեն համաձայնեցված են․ Լավրով

Արցախի հակամարտության կարգավորման խնդիրը շատ նուրբ սյուժե ունի, ուստի բանակցությունների մանրամասները չեն բարձրաձայնվում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ն։  Նա նշել է, որ միեւնույն ժամանակ, հակամարտության կարգավորման շատ ասպեկտներ արդեն համաձայնեցված են։ «Պետք է հաշվի առնել, որ Արցախի հակամարտության կարգավորման խնդիրը շատ նուրբ սյուժե ունի, ուստի բանակցությունների մանրամասները գաղտնի բնույթ […]

Կատարվածն ահավոր է․ Էլթոն Ջոնը՝ Հայոց ցեղասպանության մասին /տեսանյութ/

Հանրահայտ երգիչ, The Elton John AIDS Foundation (EJAF) հիմնադրամի նախագահ Էլթոն Ջոնը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի վերաբերյալ։ «Ուրախ եմ ներկայացնել Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնող «Խոստումը» ֆիլմը: Այն, ինչ կատարվել է Հայաստանում, ահավոր էր ու սխալ: Եկեք բոլորս խոսք տանք, որ երբեք չենք մոռանա ու միշտ կպաշտպանենք մարդու […]

«Կարծիք կա, որ հին ենք ու հետամնաց». Դմիտրի Ադբաշյան/տեսանյութ/

Կոմինիստական կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Օդաչուների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դմիտրի Ադբաշյանը իր հարազատ կուսակցության շանսերը անբավարար է գնահատում: Այս մասին նա ասաց այսօր՝ մարտի 31-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: «Կոմունիստների վերաբերյալ հասարակության և լրագրողների մեջ կարծիք է ձևավորվել, որ հին մարդիկ ենք, ստանդարտներից հեռու, հետամնաց և այլն»,-պարզաբանեց Ադբաշյանը […]

Թեկնածուն հեռանում է «Ծառուկյանից» հանուն «Հանրապետականի»

«Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակով   Արագածոտնի մարզում պատգամավորի  թեկնածու  Նարինե Առաքելյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը «Ծառուկյան» դաշինքի հետ եւ աջակցելու է նույն ընտրական տարածքում  առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Արագած Ախոյանին: Նրա հայտարարությունում, մասնավորապես,  ասված է. «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվելով որպես վարկանիշային թեկնածու Արագածոտնի մարզի թիվ 7 ընտրատարածքում, հավատ ունենալով կուսակցության առաջնորդի եւ թիմի […]

«Մեր թեկնածուները կարողացել են իրենց ուղերձը հասցնել ժողովրդին» /տեսանյութ/

Եթե  քաղաքացին քվեարկի «Հայկական վերածնունդ» կուսակցության օգտին,  նա կքվեարկի հենց իր օգտին. այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՝ քարոզարշավի ամփոփիչ ասուլիսին  այսպիսի տեսակետ հայտնեց շհայտարարեց ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։ «Հետընտրական ցանկացած զարգացումների մասին մենք կխոսենք ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո: Մեր թեկնածուները կարողացել են իրենց ուղերձը հասցնել ժողովրդին։ Մեր հաղթանակը Հայաստանում նշանակում է ավանդների ամբողջական վերադարձ, […]

Միհրան Պողոսյանը նեղացա՞ծ է ՀՀԿ-ից (տեսանյութ)

Թիվ 1 ընտրտարածքում ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Միհրան Պողոսյանը Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում դրական գնահատեց քարոզարշավի ընթացքը։ Նա նշեց, որ շատ կոռեկտ քարոզարշավ է տարել։ Դիտարկմանը, թե շատ քննադատվեց, այն որ իր քարոզարշավին մասնակցեց ապրիլյան զոհերից մեկի մայրը, նա արձագանքեց, թե իր քարոզարշավի, իր կատարած աշխատանքի գնահատականը կտա իր ընտրողը։ Հարցին, թե ում […]

Ես հանդիպեցի բազմաթիվ հրաշալի հայ կանանց․ ԱՄՆ դեսպան /ֆոտո/

Կարևորելով այն դերը, որ կանայք կարող են և պետք է խաղան Հայաստանի գյուղական համայնքների զարգացման գործում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մարտի 30-ին այցելեց Գեղարքունիքի մարզ և հանդիպեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ծրագրերի շահառուներ ու գործընկերներ հանդիսացող կին ֆերմերների, քաղաքացիական ակտիվիստների և քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ։ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանում գյուղական ձեռներեցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված