30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ցմահ

Ի՞նչ կուզենար փոխվեր Երեւանում, եւ ի՞նչ է ակնկալում ապագա քաղաքապետից, «Առավոտ»-ի հարցին ռեժիսոր Հրանտ Վարդանյանը պատասխանել է, թե կուզենար քաղաքը սիրող մարդկանցից խորհուրդ ընտրվեր` ցմահ.  «Կուզենայի Հյուսիսային պողոտան քանդեին, լարերը փողոցներից վերանային, մաքրություն ապահոված լիներ, դաստիարակչական ֆիլմեր նկարվեին քաղաք պահելու մասին…

Այնքան գործ կա անելու այս քաղաքի համար: Նաեւ ավելի ճիշտ կլիներ, որ ավագանին, ինչպես Ֆլորենցիայում է, որտեղ 40 ֆլորենցիացիների խորհուրդ գոյություն ունի, ազնվագույն, քաղաքը սիրող մարդկանցից ընտրվեր ցմահ: Ֆլորենցիայում այդ խորհուրդն է որոշում, թե քաղաքում ինչ պետք է արվի: Բայց մենք այնքան հեռու ենք այդ ամեն ինչից, որ մարդ չի իմանում, թե ինչ ասի, ում ասի…Ամբողջ սովետական սիստեմն է պետք քանդել, փչացնել, սովետից հրաժարվել է պետք, իմպերիայից դուրս գալ է պետք…»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ