06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավտովթար Այնթափում․ մեքենան այրվել է

Ապրիլի 17-ին, ժամը 05:55-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մասիս հատվածի 6-րդ կմ-ին՝ Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում, «Volkswagen Jetta» մակնիշի 34 ZC 877 պետհամարանիշով (վարորդ՝ 1992 թ. ծնված Կ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:04-ին, մարվել` 06:09-ին: Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ