03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ձեռք կքաշի. Հայկական Ժամանակ

Մեծ է հավանականությունը, որ կառավարությունը «ձեռք կքաշի» Հայասաան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու գաղափարից։ Դրա պատճառները մի քանիսն են, իսկ ամենակարեւորը տնտեսական նպատակահարմարության բացակայությունն է: 

Ազատ տնտեսական գոտին, որը պետք է տեղակայվի Ագարակ քւսղաքի հարակից տարածքում, սկզբնական շրջանում պահանջում է մոտ 30 միլիոն դոլարի ներդրում։ Սակայն վերջին շրջանում, երբ կրկին սրվել են Ամերիկայի Միացյալ նահանգների եւ Իրանի միջեւ հարաբերությունները, ազատ տնտեսական զոտու առանց այդ էլ ոչ հստակ հեռանկարները դարձել են ավելի մշուշոտ։

Բացի դրանից, այդ ազատ գոտու հաջող գործունեության հիմքում դրված էր Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի հարաբերությունների խորացման ծրագրերը։ Սակայն վերջին շրջանում այդ հարաբերությունների խորացման, մասնավորապես՝ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման գործընթացը, ըստ էության, կանգ է առել։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ