20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Միայն Ծառուկյանի երաշխիքով. Ժամանակ

Մինչև անցյալ շաբաթ իշխանությունները պատրաստ են եղել Արտաշատի համար կռիվ չտալ՝ հաշվի առնելով այդ քաղաքում ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի ունեցած ազդեցությունն ու կշիռը։ Սակայն վերջին օրերին նրա քաղաքական ակտիվությունը կարծես թե փոխել է իշխանության տրամադրությունը, և Արարատի մարզում երկրի մասշտաբով ամենաշատ ձայներն ապահոված Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) հետ քննարկվում է Արտաշատում ՀՀԿ-ի համար հաղթող թեկնածու առաջադրելու հնարավորությունը։

Հարցը դեռևս առկախված է և կախված բացառապես Սերժ Սարգսյանի վերջնական որոշումից ու կամքից։ Հարցին կարող է էապես միջամտել և կրքերը հանդարտեցնել միայն Գագիկ Ծառուկյանը՝ Սերժ Սարգսյանին հավելյալ երաշխիքներ տալով, որ Հովիկ Աբրահամյանն առնվազն տեսանելի ապագայում քաղաքական դերակատարության և գործունեության հավակնություն չի ունենալու:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ