25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սկանդալ Զարուհի Փոստանջյանի հետ. Հայկական Ժամանակ

«Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության նւսխագահ Զարուհի Փոստանջյանը երեկ երեկոյան հյուրընկալվել Էր Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդաշարին։ Ծրագրի առաջին րոպեներին հաղորդումը վարողը փորձում էր պւսրզել, թե ինչում Փոստանջանի ու նրա ղեկավարած կուսակցության գաղափարական տարաձայնությանը «Ելք» դաշինքի հետ, ինչու Զարուհի Փոստանջյանը չցանկացավ միասնաբար մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, ինչի պատճառով ստեղծվեց մի իրավիճակ, որ ընտրապւսյքարի մեջ են մտել մեկ իշխանական ուժ եւ երկու ընդդիմադիր։

Պետրոս Ղազարյանը հիշեցրեց, որ «Ելք» դաշինքը Զարուհի Փոստանջյանին առաջարկում էր միավորման բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի ընտրությունները սեւ ու սպիտակ լինեն, ընդդիմադիրների շատ լինելուց իշխանությունը չշահի։ Փոստանջյանն ասաց, որ չի կիսում այդ կարծիքը եւ ինչքան ընդդիմադիր կեցվածք ունեցողները շատ լինեն, այնքան ավելի լավ կարող են հարվածել ապօրինի իշխանությանը եւ նրան իշխանազրկել։ Ասաց, որ դեմ է սպոնտան, արհեստական ձեւավորված միավորներին, որոնք գաղափարական, ծրագրային եւ սկզբունքային հենք չունեն ու ձեւավորվել են կարճաժամկետ խնդրի շուրջ։

«Երկիր ծիրանի» նախագահը խոսեց «Ելքի» հետ ունեցած տարբերությունների մասին, որոնք ծրագրային են, սկզբունքային ու գաղափարախոսական։ Օրինակ բերեց հայտնի հազար դրամների քվեարկությունը՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկել կոռումպացված հիմնադրամի ստեղծմանը, այնինչ ինքը գործող կառավարությանը մեկ դրամ էլ չէր վստահի։ Փոստանջյանին դուր չէին գալիս «Ելքի» ու Փաշինյանի մասին հարցերը եւ առաջարկեց անցնել այլ թեմաների։ Բայց Պետրոս Ղազարյանը չէր նահանջում, էլի խոսում էր չմիավորվելու պարագայամ ձայները կիսվելու մասին։

Փոստանջյանը չհամաձայնելով ասաց, որ հավակնում են մեծամասնություն ստանալ, կարծիք հայտնեց, որ Փաշինյանը նպատակ չունի քաղաքապետ դառնալու եւ նա գնալու է Աժ-ամ աշխատելու, որովհետեւ այնտեղ ավելի պահանջված է։

Հաղորդավարը հիշեցրեց, որ նա ասել է ուզում եմ քաղաքապետ դառնալ ու նույնիսկ երգել է հանուն դրա։ Խոսեց իր տպավորության մասին, թե Փոստանջյանի խնդիրը Փաշինյանի հետ է, հետո քաղաքացիներին հղում անելով էլի փորձում էր ասել, դժվա՞ր էր միավորվել, ձայները չկիսել։

Բայց «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդն այլեւս չհամբերեց։ «Կներես, չեմ… գնում եմ, ես չեմ եկել, որ… ես խնդրեցի, որ Փաշինյանից հարց չեք տալիս։ Չէ, գնացինք, նորից ենք անում, կամ էլ ես թողնում եմ, գնամ, չէ, ես գնում եմ, Փաշինյանից վաբշե», «Ելքից» էլ հարց չտաս «վաբշ»»,– ասաց նա արդեն ոտքի կանգնած ու փորձելով պոկել կրծքին ամրացված բարձրախոսը։ Պետրոս Ղազարյանը խոստացավ, որ այլեւս այդպիսի հարցեր չեն հնչի։ 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ