26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Այսպես շարունակվելու դեպքում հենց ինքը կարող է հայտնվել անասնագոմում՝ թուրքերի համար «կերած-խմած մսացուի» կարգավիճակում. Շարմազանով

ՀՀԿ-ական Էդուրադ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկն անասնագոմ է այցելում,իսկ մյուսը՝ նստացույց է անում։ Պատուհասների իշխանություն։ Եթե ազգակործան կապիտուլյանտին թվում է, որ «ջայլամի» գլուխը հողի մեջ մտցնելով՝ փրկվելու է, ապա չարաչար սխալվում է։ Այսպես շարունակվելու դեպքում հենց ինքը կարող է հայտնվել անասնագոմում՝ թուրքերի համար «կերած-խմած մսացուի» կարգավիճակում»։

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամներին դատախազություն են հրավիրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր չափահաս անդամները հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։ Համապատասխան ծանուցագրերը հրապարակվել են ՀՀ արդարադատության նախարարության azdarar.am կայքում։ Մասնավորաբար, դատախազություն են հրավիրվել Ռոբերտ Քոչարյանն ու կինը` Բելլա Քոչարյանը, ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը և նրա կինը` Զարուհի Բադալյանը, կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը և կինը` Սիրանուշ Քոչարյանը, դուստրը` Գայանե Քոչարյանն ու ամուսինը` […]

Մտահոգիչ է Արայիկ Հարությունյանի կեցվածքը, պասիվությունը՝ ի շահ Արցախի ծավալվող ցույցերի նկատմամբ. ԱԱԾ պահեստազորի սպաներ

Առանց արտաքին ուժերի, մասնավորապես, Ադրբեջանի եւ Թուրքիայի աջակցության, առանց զինված բախումներ հրահրելու, առանց երկրի բնակչությանը պատերազմով ահաբեկելու` իշխանությունը բռնաճնշումներով չի կարող երկար գոյատեւել ու ի վերջո տեղի է տալու, քանի որ պայքարն ազգային արժեքների եւ հայրենիքի համար է: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։ Հանրահավաքներին եւ երթերին մեր մասնակցության ընթացքում կատարված դիտարկումները […]

Ստեփանակերտում այսօրվանից ներքաղաքային տրանսպորտը չի աշխատի

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօրվանից՝ հուլիսի 18-ից, կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող գրեթե ոչ մի ավտոբուս չի գործի։ «Վառելիքի գերսղության պայմաններում ՏԿԵ-ն պարբերաբար հաշվարկներ է իրականացնում, եւ եթե մինչեւ հիմա հնարավոր էր պահպանել երթուղին որոշակի սահմանափակումներով, հուլիսի 18-ից ստիպված կլինենք կրճատել մայրաքաղաքի երթուղին՝ բացառությամբ Նոր Արեշ թաղամասին սպասարկող երթուղիների», – Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է նախարարի […]

Արցախի ԱԺ նախագահը ևս միացել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին

Հուլիսի 17-ին՝ ժամը 23:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել: Խորհրդարանի ղեկավարը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին: ԱԺ նախագահը նշել է, որ նստացույցը պայքարի ծայրահեղ միջոցներից է, բայց ոչ ամենածայրահեղը: «Արցախի ամբողջական պաշարումը […]

Պետք է գնալ սրացման, բայց սառը հաշվարկած ու գրագետ. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ինչքան էլ դժվար է, առաջարկում եմ մեր վիճակին մի պահ նայել կողքից։ Հայաստանի իշխանությունը հաշվետու չէ ժողովրդի առաջ։ Մեզ վերաբերվում են որպես «ռազմագերի հասարակություն»։ Բրյուսելի հանդիպումից հետո երկրի գործող վարչապետը հարկ չի համարում խոսել հասարակության հետ, ու մենք Շառլ Միշելից ենք տեղեկանում զարգացումների ու պայմանավորվածությունների մասին։ Մենք […]

Շատ հրամանատարներ գումարի դիմաց զինվորների տեղափոխություններ են իրականացրել․ «Ժողովուրդ»

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ուրբաթ օրը հայտարարություն տարածեց այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին հովանավորչություն կատարելու համար […]

Փաշինյանը խորհրդակցություններ է անում՝ իրականությունից կտրված․ «Ժողովուրդ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արտաշատ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Արարատի մարզպետի աշխատակազմի՝ 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Արարատի մարզի ներդրումները 2018թ.-ից հետո պակասել են. «2018թ. կատարվել է 136,7 մլն դրամի ներդրում, 2021-ին՝ 116,9 մլն […]

Արմեն Աշոտյանը կմնա կալանավորված

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ դատարանը մերժել է իր վերաքննիչ բողոքը: «Ինչպես ես հեշտությամբ կանխատեսում էի` վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկը և վերաքննիչ բողոքը և քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ», – Facebook-ում գրել է Աթանեսյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի