21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ինչո՞ւ կառավարության նիստի ժամանակ անջատվեց հոսանքը. Փաստ

Նախօրեին կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի կարճաժամկետ անջատում, ինչը առիթ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն իր զայրույթն արտահայտի: Նա մասնավորաբար նշել էր, թե «Հայաստանում հոսանքի հետ կապված խնդիր կա», նաև հավելել, որ իր աշխատասենյակում «լույսերն անընդհատ թարթում են»:

Հոսանքազրկման հետ կապված կապ հաստատեցինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ՝ հասկանալու անջատման պատճառը: «Անջատումը պայմանավորված էր ոչ թե մեր, այլ բարձրավոլտ էլեկտրական ցանցերում առաջացած համակարգային խնդրով, որի հետևանքով հոսանքազրկվել էին մեր հանրապետության բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ կառավարության շենքը:

Ուստի, ՀԷՑ-ի գործառույթների հետ որևէ կապ չուներ, հետևաբար նաև դուրս էր մեր ընկերության պատասխանատվության շրջանակից»,-թերթի հարցմանն ի պատասխան ասաց ՀԷՑ տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ