09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Ո՞ւմ են պետք նման բանաձևերն ու որոշումները, եթե արդյունք չունեն․ «Փաստ»

Նախօրեին ԵԽԽՎ լիագումար նիստում բանաձև է ընդունվել Բերձորի, թշնամական տարբերակով՝ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից արգելափակելու վերաբերյալ: ԵԽԽՎ-ն մասնավորապես արձանագրել է, որ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ ու անվտանգ տեղաշարժը խոչընդոտված է, ապա կոչ է ուղղել Ադրբեջանին, որ անհապաղ կատարի հայտնի դատարանի վճիռը: Նաև կոչ են արել Ադրբեջանին Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ հրավիրել Եվրոպայի […]

Փաշինյանի իշխանությունը թքած չունի Արցախի ու Արցախի հայության վրա․ «Փաստ»

Ադրբեջանը ոչ միայն շուրջ յոթ ամիս շարունակում է Արցախի շրջափակումը, այլև այն դարձրել է տոտալ: Արդեն քանի օր է, ինչ ադրբեջանական զինուժը արգելափակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհն ու ոչ միայն թույլ չի տալիս, որ անցնեն հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաներ, այլև անգամ՝ Կարմիր խաչի մեքենաները: Արցախից արդեն իսկ հնչում են ահազանգեր առ այն, որ սպառվելուն […]

Ինչ-որ մարդկանց, այնուամենայնիվ, հաջողվում է դուրս գալ Արցախից․ «Հրապարակ»

Արցախը դեկտեմբերի 12-ից շրջափակված է, իսկ վերջին 10 օրն առհասարակ կապը խզվել է, եւ անգամ սնունդ ու վառելիք չի մտնում։ Սակայն պարզվում է՝ ինչ-որ մարդկանց, այնուամենայնիվ, հաջողվում է դուրս գալ Արցախից։ Օրերս գրվեց, որ Արցախում եւ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալող Արման Հակոբջանյանը տեղափոխվել է Հայաստան եւ ընդլայնում է իր բիզնեսը։ Օրինակ, Գագիկ Ծառուկյանի գազալցակայաններն է […]

Ինչո՞վ է զբաղված նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը. «Ժողովուրդ»

Մոտ մեկ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած Քրիստիննե Գրիգորյանը վերջին շրջանում անհետացել է ասպարեզից, իսկ մեդիայի հետ առհասարակ չի շփվում: Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ վերջինս լքել է Հայաստանը, քանի որ միջազգային կազմակերպությունում աշխատելու առաջարկ է ստացել, բայց, կարծես թե, դա այդպես չէ: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր պարզել, որ Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնից հեռանալուց […]

Ինչով է պայմանավորված այս հրատապությունը․ «Հրապարակ»

Երկուշաբթի օրը՝ հունիսի 26-ին, հավանաբար 12.00-ին խորհրդարանն արտահերթ նիստ կհրավիրի։ Նախապես որոշել էին, որ արտահերթերի սեզոնը բացելու են հուլիսից, եւ երկուշաբթի օրվա արտահերթի մասին երեկ ուշ երեկոյան ՔՊ-ականների մեծ մասն անգամ տեղյակ չէր, եւ պնդում էին, որ չկա նման բան։ Թե ինչով է պայմանավորված այս հրատապությունը, եւ ինչ նախագծեր են փորձելու արագ դակել, ՔՊ աղբյուրներից […]

Նոր մի ուշագրավ լուր արտերկրում ապրող մեր հայրենակցից․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոր մի ուշագրավ լուր ստացա արտերկրում ապրող մեր հայրենակցից: Ըստ նրա՝ հունիսի 1-ին, Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից անմիջապես հետո, Էմանուել Մակրոնը շտապել է օդանավակայան և օդանավից վրդովված զանգել ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ՝ Մուրադ Փափազյանին: Զրույցը շատ կարճ էր. ըստ աղբյուրի Մակրոնը Փափազյանին ասել […]

Ի տարբերություն Փաշինյանի՝ ՀՀԿ-ն ասում է՝ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ի տարբերություն Փաշինյանի՝ ՀՀԿ-ն ասում է՝ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ներկայացնում են Մինսկում «Ռուսաստանի բարեկամներ»-ի ակումբի հավաքի ժամանակ իմ ելույթի թեզերը. 23.06.2023թ Մեր երկրները գտնվում են նոր մարտահրավերների և սպառնալիքների փուլում։ 2. 6 ամսից ավելի Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ եւ այնտեղ հումանիտար աղետ է […]

Ադրբեջանը պայմանագրեր է կնքել հեռահար հրթիռների գնման համար. Ալիև

Ադրբեջանը շարունակում է բանակը նոր զինատեսակներով, այդ թվում՝ հեռահար հրթիռներով զինելու գործընթացը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նոր սպառազինությունների գնման գործընթացը շարունակվում է, և արդեն ստորագրվել են բազմաթիվ պայմանագրեր մեր երկրին նոր անօդաչու թռչող սարքերի և հեռահար հրթիռների մատակարարման համար՝ մեծ կործանարար ուժով և բարձր ճշգրտությամբ», – ասել է Ալիևը:

«Քյարամյանը կանգնում էր ոտքերիս, էլեկտրաշոկը միացնում էին մարմնիս». ՔԿ-ն օդից արված հայտարարությունները չի մեկնաբանում

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը պատմում է, թե ինչպես է իրեն Երևանի քննչական վարչությունում ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը կտտանքների ենթարկել։ «11 ժամ ինձ պահել են այնտեղ։ Ենթարկվել եմ շանտաժի, ծեծի, սպառնալիքների։ Ասողը եղել է Արգիշտի Քյարամյանը։ Խոշտանգվել եմ էլեկտրաշոկով։ Քյարամյանը կանգնել էր ոտքերիս, Ազատ Գևորգյանը մարմնիս տարբեր հատվածներին ջուր […]

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հնարավոր է համարում 2023 թվականին Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։ «Եթե Հայաստանը կամք դրսևորի և ոչ միայն հայտարարություններ անի, այլ նաև գործնական քայլեր ձեռնարկի, ապա, կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ», – «Reuters»-ի հետ զրույցում ասել է Բայրամովը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը հավելել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված