Այս պահի դրությամբ 19 000 մարդ է հատել Կոռնիձորի անցակետը. Տիգրան Խաչատրյան
Այս օրերի ընթացքում 2500-ը գերազանցող մարդկանց ենք կեցավայրով ապահովել, մամուլի ասուլիսում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ «Նրանցից մոտ 1000-ը բնակեցված են Սյունիքի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում, 500-ը՝ Վայքում, մոտ 500-ը՝ Գեղարքունիքում», – ասաց Խաչատրյանը։ Նա նշեց, թե շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում տեղահանված արցախցիների տեղակայումը։ «Շարունակելու ենք այդպես շարժվել առաջ։ Սա միակ օգնությունը չէ, որ իրականացրել […]





































